Ինչի համար են պայքարում հանրապետականներն ու դեմոկրատները. այն ամենը, ինչ պետք է իմանալ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների վերաբերյալ
Նոյեմբերի 6-ին Միացյալ Նահանգներում տեղի կունենան Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները, որոնք ամերիկացի ընտրողներին հնարավորություն կտան իրենց քվեով գնահատել նախագահ Դոնալդ Թրամփի երեք տարվա աշխատանքը, գրում է բրիտանական The Guardian-ը՝ ստորև ներկայացնելով այն ամենը, ինչ հարկավոր է իմանալ այդ ընտրությունների վերաբերյալ:
Միջանկյալ ընտրությունների առանցքային հարցն այն է՝ արդյո՞ք Թրամփի կուսակիցներ հանրապետականներին կհաջողվի տեղերի մեծամասնությունը ստանալ թե՛ Սենատում, թե՛ Ներկայացուցիչների պալատում և օրենսդիր իշխանության երկու օղակներն իրենց վերահսկողության տակ պահել:
Մինչդեռ դեմոկրատների նպատակն է մեծամասնություն կազմել Կոնգրեսի երկու պալատներում էլ ու այդպիսով նախագահ Թրամփի ծրագրերը, որոշումներն արգելափակելու հնարավորություն ստանալ:
Պարբերականը մանրամասնում է, որ եթե դեմոկրատները մեծամասնություն կազմեն Սենատում, ապա կկարողանան արգելափակել միայն նախարարական կաբինետի ու գերագույն դատարանի որոշումները: Եթե նրանք տեղերի մեծամասնությունը ստանան Ներկայացուցիչների պալատում, Սենատի վրա ճնշում գործադրելը նրանց համար շատ ավելի բարդ կլինի:
Իսկ ինչ վերաբերում է բազմաթիվ դեմոկրատների՝ նախագահին պաշտոնանկ անելու գործընթացին (իմպիչմենթ) ընթացք տալու ցանկությանը, ապա դրա համար հարկավոր է Սենատի ձայների 2/3-րդը, իսկ դա նշանակում է, որ անգամ եթե այս ընտրություններում դեմոկրատները զբաղեցնեն բոլոր տեղերը, այնուհանդերձ՝ նրանց հարկավոր կլինի նաև հանրապետականների ձայները:
Պարբերականը, ուսումնասիրելով ամերիկյան ընտրական համակարգը, տարբեր նահանգներում բնակչության կուսակցական նախապատվությունները, թեկնածուների շանսերը, կանխատեսում է, որ հանրապետականներին ավելի հեշտ կլինի մեծամասնություն կազմել Սենատում, մինչդեռ դեմոկրատներն առավել մեծ շանսեր ունեն Ներկայացուցիչների պալատում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով