Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել է Չինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասին Կենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆ Regeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացել Ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը Գյումրի քաղաքի որոշ հասցեներում մայիսի 21-ին գազամատակարարումը կդադարեցվի Իրանի հետ բանակցությունները լավ փուլում են․ Վենս Չինաստանի նախագահը հորդորել է անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում Սի Ցզինպինը և Պուտինն ընդգծել են Չինաստան-Ռուսաստան կապերի ամրությունը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը «մոտ ապագայում» կայցելի Ռուսաստան ԱՄՆ Սենատը պահանջում է դադարեցնել Իրանի դեմ բոլոր ռազմական գործողությունները Նարեկ Կարապետյանը թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը․ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

Սևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքըԳյումրի քաղաքի որոշ հասցեներում մայիսի 21-ին գազամատակարարումը կդադարեցվիԻրանի հետ բանակցությունները լավ փուլում են․ ՎենսՄիլիարդատերերը փորձում են թմրեցնել մեր զգոնությունը ԱԲ-ի հարցում. Մի՛ թողեք նրանց դա անելՉինաստանի նախագահը հորդորել է անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները Մերձավոր ԱրևելքումՄասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներՌուսաստանը, Չինաստանի հետ միասին, ձգտում է կառուցել ավելի արդար և ժողովրդավարական աշխարհակարգ. Պեկինում հանդիպել են Պուտինը և ՑզինպինըՍի Ցզինպինը և Պուտինն ընդգծել են Չինաստան-Ռուսաստան կապերի ամրությունըՈւիթկոֆը շուտով կայցելի Ռուսաստան.ԴմիտրիևԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը «մոտ ապագայում» կայցելի ՌուսաստանԻսրայելը պատրաստվում է Իրանին հասցվելիք ԱՄՆ հնարավոր հարվածին. իսրայելական լրատվամիջոցներՀնարավորություն ունենք վերականգնելու Իրանի և ԱՄՆ-ի միջև 47 տարի գոյություն ունեցող հարաբերությունները․ ՎենսՀաստատվել է 2026 թ.-ի երկրորդ փուլի միասնական քննությունների ժամանակացույցըՀամայնքապատկան առողջության կենտրոնները համալրվում են բժշկական նորագույն սարքավորումներովԱՄՆ Սենատը պահանջում է դադարեցնել Իրանի դեմ բոլոր ռազմական գործողություններըՄԻՊ-ն այցելել է զորամաս․ քննարկվել են զինծառայողների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերՍյունիքի հիմնանորոգված 3 ճանապարհահատվածում ի հայտ են եկել թերություններ․ շինարարը դրանք վերացնում է սեփական միջոցներովԱրթիկի համայնքային ոստիկանների բացահայտումըԱռանձնապես խոշոր չափերի թմրամիջոց և զենքեր են հայտնաբերվելՄեկնարկում է Կիբեռլաբորատորիայի սարքավորումների մատակարարման գործընթացըԱՄՆ Սենատը հավանություն է տվել Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող օրինագծինՆարեկ Կարապետյանը թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը․ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿԿենսաչափական անձնագրերին զուգահեռ Հայաստանում կներդրվեն նաև e-gate համակարգերՀաստատվել է AI գործարանի ծրագրի երկրորդ փուլը, որի շրջանակում ներդրվում է 4 միլիարդ դոլարԳրիգորյանն ու Բուդրիսը քննարկել են տարածաշրջանային կապակցվածության և խաղաղության օրակարգը Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և ԼարսումԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացիԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումըՔո ձայնը որոշիչ է. ԱԺ ընտրություններ 2026Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումըՉենք պատրաստվում ապահարզանի, կկողմնորոշվենք, երբ պահը գաՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվելՈ՞ր գործակալներին է Ռուսաստանն ուղարկել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար. The Insider-ի հետաքննությունըԳումար` հանրահավաքին մասնակցելու համարՈւշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնըՀրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համարԵս հեռանում եմ հավերժական հպարտությամբ՝ գիտակցելով, որ այս ակումբին տվել եմ ամեն ինչԺոզե Մոուրինյուի և «Ռեալի» միջև գործարքն արդեն փակված էԻրանի պատերազմի հետևանքները նման են «տնտեսական ցունամիի». ԷրդողանՂարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրով դիմումների ընդունումը շարունակվում էԴեսպան Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառմանըՔրեական ոստիկաններն ու պարեկները երիտասարդների մոտ 4 կիլոգրամ թմրամիջոց են հայտնաբերելԴատարանը մերժել է Իլոն Մասկի հայցն ընդդեմ OpenAI-իՎիկտորյա Ուլիխանյանն ու Գարիկ Հարությունյանը Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի հաղթողներն ենՇակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Աշխարհ

«Իրանական ռեժիմը դեռևս ընտրության հնարավորություն ունի». ԱՄՆ-ն հրապարակել է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների ամբողջական ցանկը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրապարակել է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների ամբողջական ցանկը, որոնց թիրախում է հայտնվել 50 բանկ, ազգային ավիափոխադրողը, նավաշինական ոլորտի 200 ներկայացուցիչ, ինչպես նաև՝ որոշ նավեր:

Ինչպես նշում է The Guardian-ը, թեև ամերիկյան կողմը նախքան այս հայտարարում էր, որ «Իրանի նկատմամբ երբևէ սահմանված ամենախիստ պատժամիջոցների արդյունքում իսլամական պետությունից նավթի արտահանման մակարդակը զրոյականի կհասցվի», այնուհանդերձ՝ նոր պատժամիջոցները չեն կարող նման արդյունք ապահովել:

Աղբյուրը հավելում է, որ պատժամիջոցների ցանկում է հայտնվել նաև երկրի ատոմային էներգիայի կազմակերպությունը: Սակայն այս հարցում Վաշինգտոնը երեք խոշոր բացառություն է արել Ռուսաստանի օգնությամբ կառուցված «Բուշեր» ատոմակայանի, Արաքի ծանր ջրի արտադրության ռեակտորի կայանի, ինչպես նաև Ֆորդուում ուրանի հարստացման ստորգետնյա նախկին գործարանի համար:

Պատժամիջոցների ցանկը ներկայացրել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ դրանք երբևէ Իրանի նկատմամբ սահմանված խստագույն սահմանափակումներն ու արգելքներն են:

«Մեր նպատակն է այս պատժամիջոցների միջոցով այնպես անել, որ իրանական ռեժիմը հետ կանգնի իր որդեգրած հեղափոխական ճանապարհից: Իրանական ռեժիմը դեռևս ընտրության հնարավորություն ունի. այն կա՛մ կարող է 180 աստիճանով շրջադարձ կատարել ու իրեն պահել նորմալ երկրի պես, կա՛մ թույլ տալ, որ տնտեսությունը «ճաք տա»»,-ասել է պետքարտուղարը:

Պոմպեոն հավելել է, որ պատժամիջոցները չեն տարածվի Իրանին տրվող մարդասիրական օգնության վրա, սակայն փորձագետները հակադարձել են՝ նկատելով, որ Իրանի ֆինանսական համակարգի դեմ պատժամիջոցներն այն աստիճան խիստ են, որ բացասաբար կանդրադառնան Իրանի հետ ցանկացած տեսակի առևտրային կապի վրա:

 Բացի այդ, Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել բոլոր այն իրանցիների ու կազմակերպությունների նկատմամբ, որոնք 2015թ. Թեհրանի ու «միջնորդ վեցյակի» միջև կնքված պատմական միջուկային համաձայնագրից հետո ազատվել էին նախկինում Արևմուտքի սահմանած պատժամիջոցներից:

Նշվում է, որ պատժամիջոցները վերջ կտան այն բոլոր տնտեսական արտոնություններին, որոնք ԱՄՆ-ն Թեհրանին տվել էր միջուկային համաձայնագրի կնքումից հետո: Պատժամիջոցները մեծ վնաս կպատճառեն երկրի համար կենսական նշականություն ունեցող ու եկամտի հիմնական աղբյուր ծառայող նավթային արդյունաբերությանը:

Աղբյուրը նշում է, որ Եվրոպական Միությունը փորձում է այնպիսի ֆինանսական մեխանիզմեր մշակել, որոնք հնարավորություն կտան եվրոպական ընկերություններին շրջանցել ամերիկյան պատժամիջոցներն ու շարունակել Իրանի հետ բիզնես վարել: Այնուհանդերձ՝ եվրոպական խոշոր ընկերությունների մեծ մասը, չսպասելով պատժամիջոցների պաշտոնական սահմանմանը, արդեն հեռացել է Իրանից՝ վախենալով Իրանի հետ համագործակցության հետևանքով կորցնել ամերիկյան շուկան:

Պոմպեոն նախազգուշացրել է, որ ամերիկյան պատժամիջոցները կտարածվեն նաև այն արտասահմանյան ընկերությունների վրա, որոնք կփորձեն խաբել ԱՄՆ-ին ու գաղտնի բիզնես վարել իսլամական պետության հետ: