Ուկրաինան կարող է թուրքական անօդաչու սարքեր ձեռք բերել
Ուկրաինան կարող է թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքեր ձեռք բերել, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խորհրդական Յուրի Բիրյուկովի ֆեյսբուքյան էջին, ուր նա տեղադրել է ուշագրավ լուսանկար, որում Պորոշենկոն մի շարք ուկրաինացի և թուրք պաշտոնյաների հետ կանգնած է Bayraktar TB2-ի ֆոնին:
Բիրյուկովն ակնարկել է, որ այս ամենից կարելի է ենթադրել, որ այդ անօդաչուները հայտնվել են Ուկրաինայի իշխանությունների տեսադաշտում:
«Այո, այս ամենը պարզապես զուգադիպություն է: Հենց այս զարմանալի զուգադիպություններով է դրվում դեպի մեր հաղթանակ ճանապարհը»,- գրել է Պորոշենկոյի խորհրդականը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին Պորոշենկոն հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ քննարկման ընթացքում առաջարկելով նրան Դոնբասում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության մասնակիցը դառնալ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով