«Իրանը կարհամարհի ԱՄՆ-ի պատժամիջոցներն ու կշարունակի նավթ վաճառել». Ռոհանի
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Թեհրանն իր նավթը կվաճառի ու կխախտի Միացյալ Նահանգների կողմից կրկին վերականգնված պատժամիջոցները, որոնք ուղղված են իսլամական պետության համար կենսական նշանակություն ունեցող էներգետիկ ու բանկային հատվածների դեմ:
Ինչպես նշում է Reuters-ը, նախագահ Ռոհանին այս մասին ասել է տնտեսագետների հետ հանդիպման ժամանակ:
«Ամերիկան ցանկանում է զրոյական մակարդակի հասցնել իրանական նավթի վաճառքը, բայց մենք կշարունակենք մեր նավթի վաճառքը, կխախտենք պատժամիջոցները: Սա Իրանի դեմ տնտեսական պատերազմ է, բայց Ամերիկան պետք է իմանա, որ Իրանի դեմ չի կարող կիրառել ուժի լեզուն: Մենք պատրաստ ենք դիմակայել ցանկացած ճնշման»,-ասել է Ռոհանին:
Նախագահն ընդգծել է, որ «թշնամին» իր պատժամիջոցներով առավելապես թիրախավորում է իրանցի ժողովրդին:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն, անդրադառնալով նոյեմբերի 5-ից Իրանի նկատմամբ ուժի մեջ մտնող նոր պատժամիջոցներին, նշել է, որ երկրի նավթային, առևտրային ու բանկային ոլորտները թիրախավորող պատժամիջոցները բացասական ազդեցություն չեն ունենա իրանցի ժողովրդի վրա:
«Սրանք երբևէ Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ սահմանված ամենախիստ պատժամիջոցներն են, որոնց նպատակն է փոխել Իրանի պահվածքն ու պաշտպանել Իսրայելին, մյուս պետություններին»,-հայտարարել է Պոմպեոն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի նկատմամբ խիստ պատժամիջոցները վերականգնելու իրավունք է ստացել, քանի որ այս տարի դուրս է եկել 2015թ. Իրանի ու «միջնորդ վեցյակի» (ԱՄՆ, ՌԴ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) միջև կնքված պատմական միջուկային համաձայնագրից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով