Հրվ. Կորեան և ԱՄՆ-ն վերսկսում են համատեղ զորավարժությունները
Միացյալ Նահանգներն ու Հարավային Կորեան նոյեմբերի 5-ից վերսկսում են համատեղ զորավարժությունները, որոնք չեղարկվել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի պատմական հանդիպման արդյունքում:
The Guardian-ը հատկանշական է համարում այն փաստը, որ Հյուսիսային Կորեայի համար վիճահարույց զորավարժությունները վերսկսվում են Փհենյանի ապամիջուկայնացման թեմայով ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի միջև կայանալիք կարևոր բանակցություններից ընդամենը մի քանի օր առաջ:
Պարբերականը մանրամասնում է, որ Հարավային Կորեայի հարավում անցկացվելիք զորավարժություններին կմասնակցեն 500 հարավկորեացի և ամերիկացի ռազմածովայիններ:
Հայտնի, որ այս զորավարժությունները պետք է կայանային դեռևս հունիսին, սակայն Թրամփի հետ հանդիպման ժամանակ ԿԻմ Չեն Ընը դրանք իր երկրի դեմ ուղղված սադրանք էր որակել: Դրանից հետո ԱՄՆ նախագահը հայտարարել էր զորավարժությունների չեղարկման մասին՝ ընդգծելով, որ դա կնպաստի ապամիջուկայնացման հարցով բանակցությունների հաջող ընթացքին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով