Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Կարծիք

«Ցավոք, կարող ենք ասել, որ մենք գործ ունենք ընտրովի արդարադատության հետ». Ավետիք Իշխանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

- Պարո՛ն Իշխանյան, ավելի քան կես տարի է՝ նոր իշխանություն է ձևավորված Հայաստանում, որը հայտարարել է կոռուպցիան չհանդուրժելու, արմատախիլ անելու մասին: Մենք գիտենք, որ հանրությունը սպասում է աղմկոտ ձերբակալությունների, բայց այսօր խոշոր դերակատարներից միայն նախկին պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանն է անազատության մեջ: Գոհացնո՞ւմ են կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ կատարված աշխատանքները, ի՞նչ իրավիճակ ունենք:

- Նախ ասեմ, որ հասարակության կողմից սպասելիքները միշտ ավելի շատ են՝ հատկապես պատժիչ գործողությունների ուղղությամբ: Դա բնորոշ է ցանկացած հեղափոխության։ Հեղափոխությունը տենչում է արդարություն, արդարության վերականգնում: Հեղափոխականների համար «արդարությունը» իրենց կեղեքողներին բանտարկելն ու սնանկացնելն է, նրանց գումարների վերադարձը: Հեղափոխականներին թվում է, թե «միլիարդները» կվերադարձվեն, արդարացի կվերաբաշխվեն, և բոլորը կերջանկանան։

Կան հստակ մեխանիզմներ, եթե իշխանությունը իսկապես ցանկանում է կոռուպցիայի դեմ պայքարել: Իրականում կոռուպցիայի դեմ պայքարը համակարգային ու կառուցվածքային է: Առաջին հերթին՝ դատաիրավական համակարգի անկախություն, իսկապես անկախ հակակոռուպցիոն հանձնաժողովի ստեղծում և այլն: Էլեկտրոնային կառավարումը կարող է մեծապես նպաստել կոռուպցիայի դեմ պայքարին, մասնավորապես, եթե ցանկացած մարդ իմանա, որ հստակ խաղի կանոններ կլինեն բիզնեսի համար, նա կարողանա էլեկտրոնային տարբերակով իր բիզնեսը գրանցել և սկսել հարկերը վճարելով՝ աշխատել:

Մեզ մոտ կոռուպցիայի դեմ պայքարը հիմնականում ընկալվում է որպես կոռուպցիոներների դեմ պայքար: Եվ քանի որ նախքան հեղափոխությունը Հայաստանի ամբողջ կառավարումը կոռուպցիոն մեխանիզմներով ու կոմպրոմատներով էր, այսօր նաև պատիժներ են պետք: Ես այս պատիժները կբաժանեի երկու մասի: Նախ՝ պետք է տարանջատել, թե ովքե՛ր են եղել գործարարներ, և ովքե՛ր՝ պաշտոնյաներ:

Գործարարները, բնականաբար, և՛ հարկեր են թաքցրել, և՛ կիսվել են պաշտոնյաների հետ, բայց, ի վերջո, դրանք եղել են խաղի կանոնները: Եվ եթե այդ գործարարներից շատերն այլ երկրներում լինեին, կգործեին այլ խաղի կանոններով: Եվ այս տեսանկյունից գործարարների նկատմամբ, կարծում եմ, պետք է այլ սկզբունք որդեգրել: Նրանց պետք է ժամանակ տալ հարկեր վճարելու համար, նույնիսկ կարելի է համաներում հայտարարել նրանց նկատմամբ, պայմանով՝ այսօրվանից սկսում են նոր խաղի կանոններով աշխատել: Նաև կարելի էր գույքահարկի, այսպես ասած, երկրաչափական պրոգրեսիաներ սահմանել նրանց՝ ժամանակին էժան ձեռք բերված գույքի վրա:

Իսկ ինչ վերաբերում է պաշտոնյաներին, ովքեր անօրինական հարստացել են, նրանց նկատմամբ արդեն պետք է գործեր արդարադատությունը: Բայց այստեղ շատ կարևոր խնդիր կա, այդ արդարադատությունը չպետք է գործեր ընտրովի: Եթե մենք հաշվի ենք առնում, որ քաղաքականությունը, այսպես կոչված, «ռեալ պոլիտիկա» է, այսինքն՝ իշխանությունը պահելու համար հաշվի են առնվում տարբեր քաղաքական շահեր, ապա մենք ունենում ենք կալանավորված ինչ-որ դեմքեր, հետո նրանք ազատ են արձակվում, բայց հասարակությունը սպասում է այլ դեմքերի կալանավորման, իսկ այլ դեմքեր չեն կալանավորվում:

- Կարո՞ղ ենք ասել, որ ընտրովի արդարադատության հետ գործ ունենք:

- Քանի որ նախկին պաշտոնյաների նկատմամբ այդ հետապնդումները ինչ-որ չափով անձնավորված են, ապա, ցավոք, կարող ենք ասել, որ մենք գործ ունենք ընտրովի արդարադատության հետ:

- Եվ ո՞ւր կարող է տանել այս ճանապարհը՝ հաշվի առնելով այն, թե ի՛նչ պահանջ էր հասարակությունը դրել հեղափոխության առաջ:

- Չեմ կարող ասել, որովհետև, նորից եմ կրկնում, սա քաղաքականություն է: Մի բան է, թե ի՛նչ լեզվով ես խոսում հասարակության հետ, այլ բան է իրական քաղաքականությունը: Սա պետք է բնական ընկալել, մանավանդ մեր հեղափոխությունը չի եղել կոմունիստական կամ սոցիալիստական ձախ հեղափոխություն նվիրյալների կողմից, որոնք խոստացել էին համատարած կուլակաթափ անել բոլորին: Մեր հեղափոխությունը եղել է «Մերժի՛ր Սերժին» կարգախոսով, այսինքն՝ անձերի դեմ հեղափոխություն, այլ ոչ գաղափարական հիմքով, և իշխանափոխությունից հետո գնում է «ռեալ պոլիտիկա»:

- Գործող իշխանության ներկայացուցիչներից ոմանց անունները ևս այս շրջանում կապվում են հնարավոր կոռուպցիոն պատմությունների հետ: Օրինակ՝ հետաքննական հրապարակում եղավ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վերաբերյալ: Այսինքն՝ այս իշխանությունը և՞ս զերծ չէ կոռուպցիայից:

- Իմ կարծիքով՝ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում «Քաղաքացիական պամանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանի որդու առաջադրումը ևս քաղաքական կոռուպցիա էր: Այսինքն՝ այստեղ շատ կարևոր է, որ հասարակությունը ոչ միայն աջակցի հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին, այլ նաև այդպիսի դեպքերում պահանջի իր կարծիքն արտահայտել և, բնականաբար, թույլ չտալ նախկինների գործելաոճը (հիշենք Անդրանիկ Մարգարյանին և նրա որդուն, Հովիկ Աբրահամյանին և նրա որդուն, Մանվել Գրիգորյանին և նրա որդուն և այլն):

Բավական հեղհեղուկ էր այն տեսակետը, երբ ասացին, թե իրենք չեն պաշտպանում Սասուն Միքայելյանի որդուն՝ որպես Հրազդանի քաղաքապետի թեկնածուի, բայց այլ թեկնածու էլ չեն առաջադրում: Սա հարցից խուսափելու ձև էր: Նույնը վերաբերում է փոխվարչապետ Ավինյանի հետ կապված հարցին: Այսինքն՝ այսօրվանից հասարակությունը պետք է պահանջի, որ իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարեն ՝առաջին հերթին իրենց օրինակով: Եվ, ինչպես նշեցի, ամենակարևորն այն է, որ պետք է հստակ մեխանիզմներ սահմանվեն կոռուպցիայի դեմ պայքարելու համար:

Պատիժները կարևոր են, բայց կարևոր է ոչ այնքան պատժի խստությունը, որքան պատժի անխուսափելիությունը՝ հնարավոր կոռուպցիոն սկանդալների բացահայտումների դեպքում:

MediaLab.am