ԱՄՆ-ն 8 երկրներին ազատել է Իրանի դեմ պատժամիջոցներից
ԱՄՆ իշխանությունները համաձայնել են հաջորդ շաբաթ Թեհրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուց հետո ութ երկրներին, այդ թվում նաեւ մերձավոր դաշնակիցներին՝ Հարավային Կորեային եւ Ճապոնիային, ինչպես նաեւ Հնդկաստանին իրանական նավթ գնել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Bloomberg-ին:
Իրանական նավթի խոշորագույն գնորդները՝ բոլորը Ասիայից, փորձում են ազատվել պատժամիջոցներից, որպեսզի շարունակեն Թեհրանից նավթի որոշակի մաս գնել:
Չինացի պաշտոնյան նշել է, որ ԱՄՆ իշխանությունների հետ բանակցությունները շարունակվում են, եւ արդյունքը առաջիկա օրերին է ակնկալվում:
«Մենք կարծում ենք Թրամփը կհամաձայնի, որ Չինաստանն ինչ-որ մաս ներկրի, նույնքան, որքան թույլատրված է ներկրել Հնդկաստանին եւ Հարավային Կորեային», - ուրբաթ գրել է Height Securities-ից Քլեյթոն Ալենը:
Այնուամենայնիվ, վերլուծաբանները նշում են, որ պատժամիջոցներից ազատվելը միայն ժամանակավոր է հնարավոր:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով