Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել

Գյումրեցին արդեն որոշել է, թե ում է ընտրելու

«Սխալ եմ համարում իմ չգնալը, ի վերջո, եթե կողմ չես, կարող ես դեմ լինել, բայց չգնալն արդարացված չէ»,- Գյումրիում երիտասարդներից շատերն են այսպես մտածում առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին: Վերջիններս հրաժարվում են քաղաքական ուժի անուն նշել, բայց հայացքներից, կարծիքներից եւ նույնիսկ դեմքի ամենափոքր միմիկաներից պարզ է դառնում, որ հույսները հիմնականում կապում են ընդդիմադիր ուժերի հետ:

Գյումրու կենտրոնական հրապարակում եւ փողոցներում զրուցեցինք բազմաթիվ մարդկանց հետ: Այս ընթացքում մեզ ընդամենը երկու հոգի հանդիպեց, որոնք նայելով մեր աչքերին ասացին, թե քվեարկելու են ՀՀԿ-ի օգտին:

«Առաջին անգամ եմ ընտրության մասնակցում: Ծրագրերին լավ ծանոթ չեմ, բայց երեւի «Ելք»-ի օգտին եմ քվեարկելու»,- ասում է քսանամյա Տիգրանը:

«Ես գնալու եմ ընտրության, որ ընտրեմ մեր շենքից մի տղայի: Լավ էլ խելոք, համեստ, հարգանքով տղա է, ժուլիկ չէ, Րաֆֆիի խմբից է: Այդ մարդու անցած տարիների պայքարը լավն էր: Կգնամ ու իրեն կընտրեմ, կարող է իմ ձենն էդ տղուն պետք է գալիս»,-ընտրություններին իր մասնակցությունը այսպես է կարեւորում 76-ամյա Լենա Բալյանը:

Որքան մոտենում է ընտրության օրը, այնքան գյումրեցին վճռական է դառնում: Տարիների դառը փորձ ունի այս քաղաքը: Բնակիչները նշում են, որ թույլ չեն տալու, որ իրենց փոխարեն ուրիշը քվեարկի:

«Հաճախ եմ լսում, որ ասում են՝ չեմ գնալու ընտրության, մեկ ա կանցկացնեն իրանց ուզածը: Բնական է, եթե դու չընտրես, քո փոխարեն հնարավոր է ընտրեն արտագաղթածները, մահացածները, կամ քո դիմացի շենքից՝ շոպլիկները: Բաց մի թող ընտրելու քո իրավունքը: Այ այստեղից է սկսվում մեր երկրի վատ վիճակը: Ես դեռ չեմ կողմնորոշվել, թե ում եմ ընտրելու, բայց հիմա ուսումնասիրում եմ ՕՐՕ-ի, «Ելք»-ի եւ Ծառուկյանի ծրագրերը»,- ասում է 22 ամյա Արամը:

Այս վճռականությանը զուգահեռ, Գյումրիում քիչ չեն նաեւ այն քաղաքացիները, ովքեր տարիներ շարունակ խաբվել են իշխանությունների կողմից: Լսել են խոստում, բայց չեն տեսել՝գործ: Նրանք այժմ անտարբեր են դարձել քաղաքական այս կարեւոր գործընթացի նկատմամբ:

«Չեմ էլ գնալու, ինձ ընտրություն պետք չէ: Ոչ երկիրն է երկիր, ոչ մարդը՝ մարդ: Գնամ, ի՞նչ անեմ, գալու են գյուղի ջրամբարները մաքրե՞ն, բացել-տեսել ե՞ս մեջն ինչեր կան, դրա համար ոչ երեխու բերանն ատամ կա, ոչ՝ մեծինը»,- ասում է Շիրակի մարզի Նոր Կյանք համայնքի բնակիչներից մեկը, ով Գյումրու գյուղմթերքի շուկայում պանիր էր վաճառում եւ դժգոհում վաճառքի գնից:

«Ընտրության չեմ գնալու, տենց խասիաթ չունեմ, ինձ պետք չի: Ինձ համար՝ ուզում են ընտրվեն, ուզում են՝ ոչ, լրիվ մեկ ա: Գնամ ի՞նչ, իրանք ընտրված-պրծած են: Ես իսկի չեմ իմանում քաղաքապետը ով է, կողքովս անցնի՝ չեմ ճանաչի, գործ չի արել, տնակի մեջ եմ ապրում, ինչի՞ ճանաչեմ»,- ասում է 55-ամյա Սվետան:

Շատերն էլ հրաժարվում են ընտրության մասնակցել այն բանի համար, որ ամեն դեպքում կեղծիքներ են լինում:

«Չեմ հավատում ու չեմ էլ գնալու ընտրեմ: Ոչ թեկնածուների ասածներին եմ հավատում, ոչ էլ՝ որ արդար ընտրություն կլինի ու իմ տված ձայնը տեղ կհասնի: Չեմ գնալու ու շատ կուզեմ, որ ժողովուրդը միասնական չգնա ընտրությունների, որովհետեւ բոլորը խաբում են»,- ասում է 46-ամյա Արթուր Հակոբյանը:

Կաշառքների մասին ակտիվ խոսակցություններ են առկա: Այս խոսակցությունները լսելիս կուսակցությունները մեղադրում են միմյանց, սակայն ոչ մի կուսակցություն չի դիմում դատարան կամ ԿԸՀ, ինչպես պահանջում է Ընտրական օրենսգիրքը: Նրանք վստահ են, որ կաշառք վերցրած քաղաքացին կվախենա հետագա ճնշումներից եւ չի ասի, թե ումից ինչ է ստացել իր քվեի համար: Կուսակցություններն ասում են՝ չենք կարող ապացուցել, իսկ բնակիչներն էլ՝ եթե տալիս են, ինչի՞ չվերցնեմ:

«Ով ինչ տալիս է, լավ էլ վերցնում եմ, ինչի՞ չվերցնեմ: Բայց հո բոլորին չեմ կարող ընտրել, ընտրելու եմ նրանցից մեկին»,- ասում է Նոր Կյանք գյուղից մի կին:

«Լավ չենք ապրում, շատ ծանր վիճակում ենք, աշխատանք չկա: Մենք ի՞նչ անենք, որ էդ դեպուտատները մենակ ընտրությունների ժամանակ են մեր մասին մտածում ու ինչ-որ բան տալիս, դրանից էլ հո չե՞նք հրաժարվի: Եթե տալիս են, ինչի՞ չվերցնեմ»,- շուկայում հարեւան վաճառասեղանից գործընկերոջ միտքն է շարունակում մեկ այլ բազմազավակ մայր՝ Լուսինեն:

Եթե համառոտ ամփոփենք մեր զրույցները գյումրեցիների եւ Գյումրիում աշխատող շիրակցիների հետ, ապա չորսից մեկը պատրաստ է ընտրակաշառք վերցնել: Ընդ որում, նրանց կեսը խոստովանում է, որ չի քվեարկելու նրանց օգտին, ումից փող է վերցնում:

Պարզվեց նաեւ, որ Գյումրիում ՀՀԿ-ի վարկանիշը բավական բարձր է՝ մոտ 6-7 տոկոս: Միաժամանակ ընտրողների մոտ մեկ երրորդը չի էլ պատրաստվում մասնակցել ընտրություններին, քանի որ անտարբեր է, եւ նաեւ հավատ չունի արդար ընտրությունների հանդեպ:

Գյումրիում բարձր է «Ծառուկյան դաշինքի», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի, եւ երիտասարդների որոշ շրջանում «Ելք»-ի վարկանիշը:

Սա է պատկերը, որը հաստատ որոշ փոփոխության կենթարկվի առաջիկա շաբաթների ընթացքում:

Դավիթ Գասպարյան