ԱՄՆ-ը մտադիր չէ վնասել այն դաշնակիցներին, որոնք կախում ունեն իրանական նավթից. Ջոն Բոլթոն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր չէ վնասել դաշնակից այն պետություններին, որոնք կախում ունեն իրանական նավթի մատակարարումից, հաղորդում է Gazeta.ru-ն՝ РИА Новости-ին հղումով:
Այս հայտարարությամբ Բոլթոնը մեկնաբանել է հաջորդ շաբաթ ուժի մեջ մտնող պատժամիջոցների շուրջ իրավիճակը: Միևնույն ժամանակ նա նաև ընդգծել է, որ Վաշինգտոնի նպատակը իրանական նավթի արտահանումը զրոյական մակարդակի հասցնելն է:
«Մեզ համար ակնհայտ է, որ որոշ երկրներ շարունակում են նավթ գնել: Եվ մենք չենք կարող նավթի արտահանումն անմիջապես զրոյական մակարդակի հասցնել: Մենք ցանկանում ենք հասնել այդ նպատակին, սակայն չենք ուզում վնաս հասցնել մեր ընկերներին ու գործընկերներին», - հայտարարել է Բոլթոնը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնը դուրս է գալիս Իրանի միջուկային համաձայնագրից, որը կնքվել էր միջազգային միջնորդ «վեցյակի» (ՌԴ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա) և Իրանի միջև 2015 թվականին: Թրամփը հայտարարել էր նաև բոլոր պատժամիջոցների վերականգնման մասին, որոնց գործունեությունը դադարեցվել էր համաձայնագրի կնքումից հետո:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով