Ուզբեկստանի փոխվարչապետը ֆերմերներին ստիպել է սառը ջրում կանգնած մնալ մոտ 40 րոպե
Ուզբեկստանի նախագահը պաշտոնից ազատել է փոխվարչապետ Զոյիր Միրզայևին, որը երկրի մարզերից մեկն այցի ժամանակ պատժել էր ֆերմերներին «վատ կատարած աշխատանքի» համար՝ ստիպելով նրանց սառը ջրում մինչև ծնկները կանգնած մնալ մոտ 40 րոպե, գրում է vesti-ukr.com-ը:
Մասնավորապես՝ Ակկուրգանի շրջան այցի ժամանակ Միրզայևը դժգոհ էր մնացել, թե ինչպես են բամբակի դաշտերը ոռոգվում, ինչի համար ստիպել է 6 տղամարդու մոտ 40 րոպե կանգնած մնալ սառը ջրում:
Համապատասխան լուսանկարը տարածվել է սոցցանցերում և քաղաքացիների զայրույթը հարուցել:
Դրանից հետո փոխվարչապետը ստիպել է «մեղք գործածներին» թաց հագուստով վազել փողոցով, նրանց հետևել է մեքենա:
Նշվում է, որ սա պաշտոնյայի նման «դաստիարակչական մեթոդների» առաջին դեպքը չէ: Շրջաններից մեկում էլ նա ստիպել էր բնակիչներին դաշտում կանգնել ձեռքում քարեր բռնած:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը