Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ) Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ) Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան է Անվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները Վահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոն Օդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանա Ես միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանը Հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ Բելգիայի TRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացու

Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվի
Աշխարհ

Մերկելի հեռանալով` Եվրոպան կորցնում է մեծ առաջնորդի. The New York Times

Երբ բոլորն անտարբեր են դառնում, նա չի կորցնում եռանդը եւ շարունակում է պայքարել հանուն միասնության: Այսպես են նկարագրում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին The New York Times-ի խմբագրականում:

Երկուշաբթի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ 2021 թվականին՝ իր պաշտոնավարման ժամկետի ավարտին, կհեռանա քաղաքական դաշտից: Գուցե դա ավելի շուտ տեղի ունենա, եթե ընտրությունները դրանից շուտ կազմակերպվեն, բայց, նրա խոսքով, ահագին ժամանակ կա հետնորդներ փնտրելու եւ պատրաստելու համար: Այդ պատճառով էլ NYTimes-ի խմբագրականն անդրադառնում է Մերկելի քաղաքական անցյալին եւ նրա թողած ժառանգությանը:


Մերկելի մեծության գրավականը նրա գրավչությունը, համարձակությունը կամ շքեղությունը չէ՝ նշում է պարբերականը, քանի որ նա, նախորդի` Հելմուտ Կոլի պես, խոսքով եւ վարքով բավական զուսպ է: Նախորդ ընտրություններում Մերկելի կարգախոսը` «Հանուն Գերմանիայի, ուր կյանքը լավ է եւ հաճելի», մոտավորապես ամփոփում է ընտրողներին “Mutti”-ի (մայրիկ) հետեւից տանող համեստությունը, կայունությունը, պարկեշտությունը եւ ցենտրիզմը`կենտրոնականությունը: Նրա պաշտոնավարման 13 տարիների ընթացքում Գերմանիան ծաղկուն եւ հանդարտ երկիր է եղել` բացառությամբ մի քանի քաղաքական ցնցումների:

Հեղինակների կարծիքով, հենց այդ հանգստության, պարկեշտության եւ կայունության շնորհիվ է, որ Մերկելը դարձել է «ազատ աշխարհի իրական առաջնորդ», մինչդեռ այլուր զարգանում էր պոպուլիզմը, դաժանությունը, իշխանության գլուխ էին գալիս Թրամփը, Պուտինը, իսկ Բրիտանիան ԵՄ-ից դուրս գալու որոշում էր կայացնում: Նշվում է, որ Մերկելին այդպես կոչելը գուցե չափազանցություն է, ավելի ճիշտ կլիներ ասել, որ նա հասկացել է, որ ազատ աշխարհն անհրաժեշտ է կարգավորել առանց առաջնորդների:

«Հենց Մերկելն է, որ կարողացել է դեմ առ դեմ դուրս գալ Թրամփին եւ Պուտինին՝ ունենալով գիտական կրթություն եւ լինելով Գերմանիայի առաջին կին կանցլերը, Գերմանիայի դռները մեծահոգաբար (ոմանք սա հիմարություն են որակում) բացել փախստականների առջեւ եւ երեք անգամ օգնության ձեռք մեկնել Հունաստանի կործանվող տնտեսությանը: Եվ այդ ամենն արել է առանց ավելորդությունների, վերամբարձ խոսքերի եւ անհարկի շտապողականության (merkeln բառն ստացել է «երկմտել» իմաստը)», - գրում են հեղինակները:

Հոդվածում նշվում է, որ հակառակ իր ազգայնական հակառակորդների կարծիքին` Մերկելի սկզբունքային գործելաոճը նաեւ բարոյականության օրինակ է մյուսների համար: Եվ իր բարեգթությանը հակադարձողներին նա պարզապես պատասխանել է «Wir schaffen das»- «Մեզ կհաջողվի անել դա» արտահայտությամբ:

Արտաքին քաղաքականության մեջ Մերկելը, հեղինակների համոզմամբ, ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի եւ միջազգային համակարգի կարգուկանոնի պահպանման գլխավոր ջատագովներից է եղել: Pew Research Center-ի հրապարակած տվյալներով՝ հարցվողների 52%-ը վստահում է Մերքելին. սա գերազանցում է Ֆրանսիայի, Ռուսաստանի, Չինաստանի եւ ԱՄՆ-ի առաջնորդների ցուցանիշները:

Այս ամբողջը, ըստ խմբագրականի, դժվարացնում է նրա հետնորդների գործը, քանի որ Մերքելից հետո ակնկալիքները խիստ բարձր են լինելու:

Մերկելը, սակայն, ճիշտ է վարվում հեռանալով՝ կարծում են հեղինակները: Պաշտոնը ստանձնելիս Մերկելն ասել է, որ չի ցանկանում ծեր ժամանակ լքել քաղաքականությունը: «Վերջերս նա եւ իր թիմը, կարծես, հոգնած են երեւում: Հասարակական կարծիքի ցուցանիշները նրա հանդեպ նվազում են. 13 տարին բավական է քաղաքական լիդերության համար: Լավագույն առաջնորդները գիտեն` երբ պետք է հեռանալ», - եզրափակում են հեղինակները: