Իտալիայում հրդեհի ժամանակ մի քանի հարյուր Maserati է այրվել
Իտալական Սավոնա նավահանգստում ջրհեղեղի պատճառով բռնկված հրդեհի հետեւանքով մի քանի հարյուր Maserati ավտոմեքենա է այրվել՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Ջրի հոսանքները նախորդ գիշեր ողողել էին բոլոր ավտոկայանատեղիները՝ կարճ միացումների պատճառ դառնալով։ Դա հանգեցրել է մարտկոցների պայթյունների, ինչին հետեւել է հրդեհը, որը միայն հաջորդ առավոտյան է հաջողվել մարել։
«Ոչնչացվել է մի քանի հարյուր Maserati, որոնք նախատեսված էին Մերձավոր Արեւելք արտահանելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի թանկարժեք ավտոմեքենաներից, այրվել են նաեւ «սովորական» բեռնատարներ ու մարդատարներ։ Ըստ Savona News տեղական լրատվամիջոցի, դրանց թիվը մի քանի հազարից անցնում է։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը