Գողերն օգնել են հնագետներին գտնել XVI դարի տան մնացորդները
Գողերը, ովքեր գյուղական խանութից տարել են բանկոմատը, գիտնականներին օգնել են հայտնաբերել XVI դարի տան մնացորդներն ու Թյուդորների կառավարման ժամանակաշրջանի արտեֆակտները՝ տեղեկացնում է N+1-ը։
Հնագետներն ուսումնասիրել են հանցագործների կողմից վնասված շինությունն ու այնտեղ գտել միջնադարյան օջախ, որտեղ եղել է երկու բռնակով կաթսա՝ դրված եռոտանու վրա։ Հավանաբար, նման կաթսաները հորում էին տան մուտքի մոտ՝ չար ուժերից տունը պաշտպանելու համար։
Հանցագործներն ավտոմեքենայով կոտրել են խանութի ապակիները, պոկել ներսում գտնվող բանկոմատը եւ փախել այլ մեքենայով։ Սրա հետեւանքով շենքի դիմապատը փլվել է, եւ այն անհրաժեշտ է եղել վերանորոգել։ Մինչ վերականգնողական աշխատանքները սկսելը սեփականատերերը հրավիրել են հնագետների, որպեսզի նրանք ուսումնասիրեն հին տունն ու պեղումներ կատարեն։ Հայտնի էր, որ տունը 1520 թվականին են կառուցել։ Հավանաբար այն հարուստ առեւտրականի է պատկանել, քանի որ գտնվում էր ամենատեսանելի տեղում, եկեղեցու դիմաց։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը