Հայերի մասնակցությամբ ծեծկռտուքից հետո Գլենդելի դպրոցում չեղարկվել են ֆուտբոլային խաղերը
ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի Հերբերտ Հուվերի անվան ավագ դպրոցի աշակերտները երկուշաբթի դասադուլ են անցկացրել՝ Միացյալ դպրոցական շրջանից պահանջելով բացատրել, թե ինչու է նախորդ շաբաթ նախատեսված ֆուտբոլային խաղը չեղարկվել, հայտնում է FOX 11-ը։
Նշվում է, որ սա արդեն չորրորդ խաղն է չեղարկվում այս ամսվա սկզբում դպրոցում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքից հետո։
Աշակերտները հավաքվել են դպրոցի դիմաց, ապա դպրոցի ղեկավարության եւ ոստիկանության հսկողության ներքո երթով շարժվել են Գլենդելի միացյալ դպրոցական շրջանի գրասենյակ։
«Մենք ամբողջական եւ ճշգրիտ պատասխան ենք ակնկալում Դպրոցական շրջանից... ֆուտբոլային խաղը չեղարկելու իրական պատճառը»,–նշել է աշակերտներից Բրիթնի Մորենան։
Դպրոցական խորհրդի անդամ Գրեգ Քրիքորյանը պատմել է, որ վերջին ֆուտբոլային խաղը չեղարկվել է բավարար խաղացողներ չլինելու պատճառով եւ նաեւ որոշ խաղացողներ, հնարավոր է, պլանավորել են բոյկոտել խաղը։
Դպրոցական շրջանի ղեկավարները պատմել են, որ խաղի անվտանգության համար բավարար պայմաններ չեն եղել։
Շրջանի ղեկավարները աշակերտների հետ 20 րոպե խոսել են, ապա ավտոբուսներ են տրամադրվել նրանց դպրոց վերադառնալու համար, սակայն ոչ բոլոր աշակերտներն են վերադարձել դպրոց։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հերբերտ Հուվերի անվան ավագ դպրոցում հայ եւ օտարազգի աշակերտների միջեւ հոկտեմբերի 3-ին դաժան ծածկռտուք էր տեղի ունեցել։
Աշակերտների ծնողները պատմել էին, որ ծեծկռտուքին ներգրավված են եղել դպրոցի ամենամեծ էթնիկ խումբը ներկայացնող հայազգի աշակերտները եւ դպրոցի ֆուտբոլի թիմի անդամները՝ մեծամասամբ, սեւամորթներ, լատինաամերիկացիներ։

















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim