«Ծովակալ Կուզնեցով» ավիակիրը վնասվել է
Մուրմանսկում Ռոսլյակովո նավաշինարանի նորոգման հատվածում վնասվել է «Ծովակալ Կուզնեցովը»՝ Ռուսաստանի ծովուժի միակ ավիակիրը:
Վթարը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ավիակիրի մոտ գտնվող վերջրյա նավանորոգարանի կռունկը 15 մետր բարձրությունից վայր է ընկել տախտակամածի վրա:
Չորս աշխատող վնասվածք է ստացել, նրանցից մեկը ծանր վիճակում է, ևս մեկի ճակատագրի մասին այս պահին տեղեկություն չկա:
330 մետր երկարություն, 67 մետր լայնություն և 80 հազար տոննա բեռնամարձություն ունեցող վերջրյա նավանորոգարանն ամբողջությամբ ջրասուզվել է:
Լողուն նավանորոգարանը (Плавучий док ПД-50) աշխարհում ամենախոշորներից մեկն էր: Այն Խոհրրդային Միության ռազմածովային նավատորմի պատվերով 1980 թվականին կառուցել են Շվեդիայում:
«Ծովակալ Կուզնեցով» ավիակիրի տախտակամածն ու իրանը մեխանիկական վնասվածքներ են ստացել, սակայն պաշտոնյաները հավատացնում են, որ «նավի առավել կարևոր սարքավորումները և հանգույցները չեն վնասվել»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը