Ամերիկյան ինքնաթիռը Ղրիմի առափնյա շրջանում հետախուզություն է կատարել
ԱՄՆ ռազմածովային ուժերի Boeing P-8A Poseidon ինքնաթիռը հետախուզական նպատակներով թռիչքներ է կատարել Ռուսաստանի սեւծովյան ափերին՝ տեղեկացնում է Plane Radar-ը։
168438 բորտային համարով ինքնաթիռը թռիչք է կատարել Ղրիմի եւ Կրասնոդարի առափնյա շրջանների վրայով։ Սեւաստոպոլի մոտ ինքնաթիռը 35կմ մոտեցել է ափին։
Բացի այդ, նույն շրջանում կիրակի օրը նույնպես հետախուզական թռիչքներ է կատարել ամերիկյան Global Hawk անօդաչուն, որն իր թռիչքը մեկնարկել է Սիցիլիայի Սիգոնելլա ավիաբազայից։
Թռչող սարքը նախ հետազոտել է Դոնբասի հետ ռուսական սահմանը, ապա նույնպես անցել Ռուսաստանի սեւծովյան ափերով։
Վերջին ժամանակներս արտասահմանյան հետախուզական ինքնաթիռների եւ անօդաչուների ակտիվությունը ռուսական սահմանների մոտ հաճախակիացել է։
ՌԴ ՊՆ-ն բազմիցս Վաշինգտոնին կոչ է արել հրաժարվել նման գործողություններից, սակայն Պենտագոնը մերժողական պատասխաններ է տվել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը