Christie՚s-ի աճուրդում 432 հազար դոլարով վաճառվել է արհեստական ինտելեկտի ստեղծած նկարը
Christie՚s-ի աճուրդում առաջին անգամ 432 հազար դոլարով վաճառվել է արհեստական ինտելեկտի կողմից ստեղծված նկարը: Աճուրդը կայացել է Նյու Յորքում: Սկզբնապես նկարը գնահատվել էր 7-10 հազար դոլար: «Էդմոնդ Բեդամիի դիմանկարը» կոչվող կտավն ստեղծվել է Փարիզի Obvious կոլեկտիվի կողմից, տեղեկացնում է BBC-ին:
Դրա ստեղծման համար պահանջվել է հատուկ ալգորիթմի մշակում, որն ուսումնասիրել է XIV եւ XX դարերի միջեւ նկարված դիմանկարները: Համակարգիչն իր գործը պատմական օրինակների հետ է համեմատել այնքան ժամանակ, մինչեւ որ չի կարողացել ոչ մի տարբերություն գտնել դրանց միջեւ:
Սա խոշոր աճուրդային տան կողմից այն նկարի առաջին վաճառքն է, որը նկարվել է արհեստական ինտելեկտի միջոցով:
«Արհեստական ինտելեկտն արվեստի ստեղծագործությունների շուկայի վրա ազդեցություն կգործի նաեւ ապագայում, թեեւ դեռեւս պարզ չէ, թե որքան նշանակալի կլինի այդ ազդեցությունը»,- ասել է Ռիչարդ Լլոյդը Chrisitie՚s-ից, որն էլ կազմակերպել էր այդ վաճառքը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը