Ստորության ինչ աստիճանի վրա պետք է լինես, որ սահմանում զոհվածի մոր հետ այսպես վարվես
Ուղղակի խոսքեր չունեմ, որ առանց հայհոյանքի իմ վերաբերմունքը արտահայտեմ։ Բայց փորձեմ։ Այսպիսի բան անելու համար երևի պետք ա երդվյալ հանրապետական լինես, չնայած, միշտ ասել եմ, որ ՀՀԿ-ում էլ երևի նորմալ մարդիկ կան, որ երբեմն համբերությունը հատած դուրս են գալիս այդ կազմակերպությունից։
Բայց ինչևէ․զոհված զինվորի մորը բերել կանգնեցնել «բակային միտինգին», ցույց տալ, թե բա տեսեք, ես նրան օգնել եմ, մի բան էլ խնդրել, ստիպել, համոզել, որ այդ կինը շնորհակալական խոսք ասի այդ օգնության համար․․․սա այն ստորագույն ստորությունն է, որ դրանից ներքև ուրիշ բան պատկերացնել հնարավոր չէ։ Այսպիսի բան անելու համար պետք է Միհրան Պողոսյան լինես։
Ես չգիտեմ, ինչ երեսով է այս մարդը, որ տարիներ շարունակ մեզ թալանում էր ու թալանածը Պանամայում պահում, այսօր ներկայանում ընտրողներին ու փորձում համոզել, որ նրա օգտին քվեարկեն, բայց այս քայլը միայն զայրույթ ու ատելություն է առաջացնում նրա նկատմամբ։ Կան բարոյականության որոշակի սահմաններ, որոնք չի կարելի անցնել որևէ պարագայում, առավել ևս քաղաքականության մեջ․․․ինչի՞ վրա է հույսը դրել, որ մարդու վիշտը, ազգի ցավը քարոզարշավի մաս է դարձրել։
Չնայած, Սերժ Սարգսյանի աճեցրած կադրից ուրիշ ի՞նչ սպասեինք։ Սերժ Սարգսյանի ագահության և անհեռատեսության պատճառով մենք ունեցանք այդ ապրիլյան պատերազմը, այդքան զոհեր, ինչից հետո էլ Սերժ Սարգսյանն անպատվեց այդ զոհված զինվորներին, հայտարարելով, որ նրանք ՞անպիտան ու անմշակ» հողի համար են զոհվել։ Իսկ հիմա նրա պռոտեժեն էկել ա գլուխ ա գովում, թե բա զոհված զինվորի մորն է օգնել ու դրա դիմաց ձայն է պահանջում ընտրություններին։
Չգիտեմ, դուք ոնց, բայց ես ամաչում եմ, որ Միհրան Պողոսյանի պես մարդիկ են ապրում մեր երկրում։
Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)