Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Հայաստան

«Հեղափոխության անվան տակ սրիկաներ կարող են դիրքավորվել». ի՞նչ է կատարվում Ուրցաձորում

Ինչպես բոլոր հեղափոխությունների ընթացքում է եղել, այնպես էլ Թավշյայի պարագայում ականատես ենք լինում, թե ինչպես են որոշ մարդիկ փորձում «կրակից ուրիշի ձեռքերով շագանակներ հանել» ու ի շահ իրենց օգտագործել ժողովրդի արդար պայքարի արդյունքները:

ՀՀ գործադիր մարմնի նիստին զուգահեռ հոկտեմբերի 25-ին Կառավարության շենքի մոտ համախմբվել և վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպման ակնկալիքով բողոքի ակցիա էին իրականացնում Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի բնակիչները:

Նրանց բողոքը պայմանավորված էր վերջերս համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանի նշանակման փաստով, ավելի ճիշտ՝ նրա անձով:
«Ում ուզում են, թող նշանակեն, միայն թե ոչ Գևորգին։ Նա 25 տարեկան է։ Ի՞նչ կարող է անել գյուղի համար», — լրագրողի հետ զրույցում ասել էր Ուրցաձոր համայնքի բնակիչ Ռուզաննա Սարգսյանը։

Ըստ Ռուզաննա Սարգսյանի՝ նախորդ գյուղապետը, որի աշխատանքից հավաքվածները դժգոհություն չեն ունեցել, հրաժարական է տվել «30 մարդու» բարձրացրած բողոքի հետևանքով:

Հիշեցնենք, որ Ուրցաձոր խոշորացված համայնքի նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանի դեմ մի խումբ մարդիկ մի քանի օր շարունակ բողոքի ակցիաներ էին իրականացնում՝ նշելով, որ թեև նա անկուսակցական է, բայց ՀՀԿ-ի կողմնակից է ու, իբրև թե, չարաշահումներ է արել:

Իսկ ինչի՞ց էր սկսել ամենը. հոկտեմբերի 1-ին՝ մինչև հրաժարական տալը, որն ի դեպ նախկին համայնքապետը համաձայնեց անել, միայն հանուն այն բանի, որ գյուղում անախորժություններ ու պառակտում չլինի, Ռաֆիկ Անդրեասյանը մամուլի ասուլիս էր հրավիրել ու ներկայացրել, թե ինչն է խնդիրը:

«Մենք ունենք մի համագյուղացի՝ Մանուկ Մանուկյանը, որը հիմնական դերակատարն է, որն այսօր է ձայն բարձրացրել, թե համայնքի ղեկավարը այսպես-այսպես չարաշահումներ է արել: Պատճառը որն է. նախկինում Մանուկ Մանուկյանը աշխատել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամում (FPWC) և երևի տնօրենի հետ ինչ-որ ներքին-աշխատանքային խնդիրներ ունեին: Այդ ընթացքում նա եկել էր ինձ մոտ, ես էլ նրան ուղղորդեցի որ գնա և տնօրենի հետ իր խնդիրները լուծի՝ հավելելով, որ ես պատրաստ եմ ամեն ինչով օգնել իրենց (խմբ. այսինքն՝ Հիմնադրամի) աշխատանքներին, քանի որ իրենց գործունեությունից, որը ծավալում են Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում, որպես համայնքապետ ես գոհ եմ»,- լրագրողներին պատմել էր Անդրեասյանը (https://youtu.be/7Bbwk-IpgPY?t=3953) 

Անդրեասյանը նաև ներկայացրել էր, որ Մանուկ Մանուկյանի հետ 15 տարի ունեցել է մտերիմ հարաբերություններ, որոնք փչացել են, երբ Մանուկյանը շանտաժի ձևով վերջնագիր է ներկայացրել իրեն, թե «դու ի՞մ կողքն ես կանգնում, թե՞ Խաչատրյան Ռուբենի» (խմբ.՝ FPWC-ի հիմնադիր):

«Ես նրան բացատրեցի, որ ես երկուսիդ էլ հարգում եմ, բայց գործ ունեմ իրավաբանական անձի հետ. երբ դու կներկայանաս որպես իրավաբանական անձ, ես գործ կունենամ քո հետ: Ես մեկ մարդու համայնքի ղեկավար չեմ, ես պարտավորություն ունեմ իմ համայնքի նկատմամբ, ես խոստումներ եմ տվել ընտրվելիս և իմ խոստումները համայնքի առաջ կատարվել են: Եվ այդ ամենը կատարվել է մեր համագյուղացիների շնորհիվ, մեր համերաշխության շնորհիվ: Սրա արդյունքում մենք բուռն զարգացման տեմպի ենք հասցրել համայնքը: Եվ այդ ամենի հետևում միշտ դրել եմ ոչ թե իմ հեղինակությունը բարձր պահելու խնդիրը, այլ Ուրցաձորի հեղինակության խնդիրը: Իսկ Ուրցաձորի մասին խոսում են ոչ միայն Արարատի մարզում, կամ առհասարակ Հայաստանում, այլ՝ Ճապոնիայից միչև Բրիտանիա»,- մանրամասնել է Ռաֆիկ Անդրեասյանը:

Ըստ համայնքապետի՝ դրանից հետո են սկսել խոսակցությունները, թե համայնքապետը չարաշահումներ է արել: «Արդյո՞ք այդ մարդը այդ 15 տարիների ընթացքում չէր տեսել այդ չարաշահումները»,- հարց է տալիս Անդրեասյանը:

Հետագայում Ուրցաձորում իրադարձությունները ծավալվում են արդեն հայտնի սցենարով. բողոքի ակցիաներ են սկսում, տարբեր, ընդ որում նաև վիրավորական ու զրպարտիչ գրառումներ սոցիալական ցանցերում, բանակցություններ մարզպետի և մարզպետարանի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Ի վերջո համայնք է գալիս ՀՀ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, որի ներկայությամբ Ռաֆիկ Անդրեասյանը հայտարարում է, որ հրաժարական կներկայացնի համայնքի ավագանուն՝ հետագայում ընտրություններին մասնակցելու պատրաստակամությամբ և հաղթելու համոզվածությամբ (https://youtu.be/_btrEsjlwf4?t=359 )

Անդրեասյանի հրաժարականը համայնքի ավագանին ընդունեց ու կյանքն այստեղ վերադարձավ իր նախկին ու խաղաղ հունին: Իր այս քայլը նախկին համայնքապետը մեկնաբանեց այն հանգամանքով, որ չէր ուզում գյուղում երկպառակություն լինի:

Բայց գյուղում երկպառակություն, ցավոք, եղավ ու եղավ նաև ընդհարում (live` https://www.facebook.com/koryun.xachatryan.1/videos/2171824449806798/ )

Պատճառը դարձավ Արարատի մարզպետի որոշումը, ըստ որի ընթերցողին արդեն ծանոթ Մանուկ Մանուկյանի զարմիկը նշանակվեց համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար: 

Ընդ որում, 28-ամյա այս երիտասարդը չունի կառավարչի հմտություն ու չի կարող գոնե ժամանակավոր կատարել իր ստանձնած պարտականությունները:

Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» թղթակցի հարցին, թե ունի արդյո՞ք նա կառավարման փորձ, Ավետիսյանը պատասխանել էր, որ Երևանի կենդանաբանական այգում զբաղվել է «սրճարան, մանկական զվարճանքներ… նման բաների կազմակերպչական աշխատանքներով» (Հ1 «Լուրերի» 25.10.2018 հիմնական թողարկում՝ https://youtu.be/Zp1UtWNTVrg?t=826):

Թե ինչո՞ւ է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը որոշել այս մարդուն վստահել մոտ 4000 բնակիչ ունեցող Ուրցաձոր համայնքի կառավարումը հարց է, որը թերևս որոշ ժամանակ անց պարզ կդառնա:

«Հրահրում են՝ պղտոր ջրում ձուկ բռնելու համար… Շատ զգույշ պետք է լինել. սրիկան, ճարպիկը, դատարկը հասկանում են, որ պետք է շատ արագ գտնել ձև ՔՊ անդամ դառնալու, որովհետև նրանց թվում է, որ իրենց շանսերը դրանով մեծանում են՝ Նիկոլը եկավ ու նրա ուժը փոխանցվեց իրենց: Բայց Նիկոլի ուժն անձնավորված է, չի կարելի շահագործել այն»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:

Ուրցաձորի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման դեմ կառավարության մոտ երեկ տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցների շարքում էր նաև Աշոտ Բլեյանը: «Իրական, պարկեշտ, մտահոգ մարդկանց, ովքեր մասնակից են եղել և վստահել են հեղափոխությանը, սխալվելու իրավունք են տվել, բայց հանկարծ տեսել են, որ իրենց խաբում են, և նորից հայտնվել են իրադարձությունների կենտրոնում: Եթե սխալվել են, խաբել են նրանց, ուրեմն պետք է ուղղեն սխալը»,- համոզված է պրն Բլեյանը:

Աննա Բաղդասարյան

Top-News.am

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

https://www.youtube.com/watch?v=7Bbwk-IpgPY