Ալպերում գտնվող հայտնի Երկնագույն լիճը ցամաքել է
Իտալիայի Սոնդրիո նահանգում գտնվող հայտնի Երկնագույն լիճը (Լագո Աձուրրո) անհետացել է ռեկորդային շոգ եղանակի պատճառով, գրում է korrespondent.net-ը:
Իտալական Ալպերում գտնվող լճակի ցամաքելը նկատել է լուսանկարիչ Մարկո Պուգլիզեն, որն այստեղով անցնելիս մի քանի լուսանկար է արել:
«Հնարավոր է՝ ճիշտ կլիներ սկսել մտածել ջուրն անիմաստ չծախսելու մասին», - գրել է լուսանկարիչը Facebook-ի իր էջում՝ ցամաքած լճի լուսանկարին կից կատարած գրառման մեջ:
Ի դեպ, Երկնագույն լիճն առաջին անգամ չէ, որ չորանում է ու անհետանում: 2005 թվականին այն նույնպես ցամաքել էր երաշտի պատճառով: Սակայն արհեստական ճանապարհով վերականգնումից հետո՝ երկու տարի անց, լիճը սկսել է բնական ճանապարհով վերականգնվել:



















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը