Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ) Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ) Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան է Անվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները Վահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոն Օդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանա Ես միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանը Հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ Բելգիայի TRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացու

Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվի
Աշխարհ

Սպառազինության նոր մրցավազքը սկսվել է. Գորբաչովի հոդվածը The New York Times-ում

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը The New York Times պարբերականի համար գրված հատուկ սյունակում անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի հետ կնքած Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագրից դուրս գալու մտադրությանը՝ հայտարարելով, որ սպառազինության նոր մրցավազքը մեկնարկել է:

Հոդվածում Գորբաչովը նշել է, որ 1987թ. իր ու ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի կնքած համաձայնագիրն աշխարհում միջուկային զենքի քանակի կրճատմանն ուղղված առաջին քայլն էր, որը 30 տարի անց լրջորեն վտանգված է: Գորբաչովն ընդգծել է, որ տվյալ փաստաթուղթը երկու ազգերի գրանցած ահռելի նվաճումն է, որն իրապես հպարտանալու տեղիք է տալիս:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանը չի հարգում միջուկային համաձայնագիրն ու խախտում է դրա դրույթները, ուստի՝ ԱՄՆ-ն դուրս կգա փաստաթղթից, կշարունակի միջուկային զենքեր ստեղծել ու հարստացնել միջուկային զինանոցը, քանի դեռ «մարդիկ խելքի չեն եկել»:

«Մարդիկ ինձ հարցնում են՝ արդյոք կսկիծո՞վ եմ հետևում քրտնաջան աշխատանքիս արդյունքում ձեռք բերված նվաճման «վախճանին»: Պետք է ասեմ, որ սա անձնական հարց չէ. խաղասեղանին շատ ավելի մեծ բան է դրված: Հայտարարվել է սպառազինության նոր մրցավազք: Եվ այս համաձայնագիրը, որից ԱՄՆ-ն ցանկանում է դուրս գալ, միջազգային հարաբերությունների ռազմականացվածության առաջին զոհը չէ: 2002թ. Միացյալ Նահանգները դուրս եկավ Հակաբալիստիկ հրթիռների վերաբերյալ համաձայնագրից, այս տարի՝ Իրանի հետ միջուկային համաձայնագրից: Ռազմական ծախսերը հասել են աստղաբաշխական մակարդակի ու շարունակում են աճել»,- նշել է Գորբաչովը:

 Նա նկատել է, որ համաձայնագրի դրույթները խախտելու մեղադրանքներին ի պատասխան Մոսկվան առաջարկել է բանակցել բոլոր անհանգստացող հարցերի շուրջ, սակայն Վաշինգտոնը չի արձագանքել:

«Եվ հիմա հասկանալի է՝ ինչու: Բավականաչափ քաղաքական կամք դրսևորելու դեպքում, ցանկացած բարդության հարց կարելի է լուծել գործող համաձայնագրերի շրջանակում: Բայց վերջին երկու տարվա ընթացքում մենք տեսել ենք, որ Միացյալ Նահանգների նախագահը միանգամայն այլ նպատակ ունի. այն է՝ ազատել Միացյալ Նահանգները ցանկացած տեսակի պարտավորություններից, սահմանափակումներից, որոնք վերաբերում են ոչ միայն միջուկային զենքերին»,-նշել է Գորբաչովը:

ԽՍՀՄ նախկին ղեկավարն իր անդրադարձն ավարտել է՝ նշելով, որ Միացյալ Նահանգները վերցրել է Երկրորդ աշխարհամարտից հետո աշխարհում խաղաղության և անվտանգության հիմնաքար հանդիսացող միջազգային համաձայնագրերի մի ամբողջ համակարգ խախտելու նախաձեռնությունը:

Հայտնի է, որ պատմական համաձայնագրի շրջանակում ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պարտավորվել են ոչնչացնել գործողության միջին և փոքր շառավղով բալիստիկ ու թևավոր հրթիռներն ու այլևս չզբաղվել դրանց արտադրությամբ:

Փորձագետներն ահազանգել են, որ ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում կսկսվի 1980-ական թվականներից ի վեր միջուկային սպառազինության ոլորտում ամենալուրջ ճգնաժամը: