Պենտագոնը «մի քանի հարյուր» զինծառայող կտեղակայի ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի սահմանին
Պենտագոնը «մի քանի հարյուր» զինծառայող կտեղակայի ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի սահմանին՝ տեղեկացնում է AFP-ն՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր սահմանին «արտակարգ իրավիճակի» կարգավորման համար զինվորականներ տեղակայելու իր մտադրության մասին։
Ըստ նրա՝ զինվորականները պետք է վրաններով, տրանսպորտային միջոցներով եւ սարքավորումներով հիմնականում միգրանտների նյութատեխնիկական աջակցությունն ապահովեն։
Մոտ 2100 ազգային գվարդիականներ, հետեւելով Թրամփի հրամանին, արդեն սահմանին են։ Առայժմ նրանք սահմանապահներին օգնելու գործառույթ ունեն։
Ենթադրվում է, որ Պենտագոնի ղեկավարը 800 զինծառայողների սահման ուղարկելու հրաման կտա։
Այս ամենի պատճառը Կենտրոնական Ամերիկայից Մեքսիկայով դեպի Միացյալ Նահանգներ շարժվող միգրանտների քարավանն է։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը