Արտակարգ իրավիճակ Կրասնոդարի մարզում
Կրասնոդարի մարզում տեղատարափ անձրեւների պատճառով արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանվել։ Մարզի ղեկավար Վենիամին Կոնդրատեւի համապատասխան հրահանգը հրապարակվել է պաշտոնական կայքում՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Հրահանգի համաձայն՝ արտակարգ իրավիճակի տարածքի սահմաններում ընդգրկվել են նաեւ Ապշերոնյան եւ Տուապսեի շրջանները, ինչպես նաեւ՝ Սոչի քաղաքը։
Տարափի պատճառով իրենց տները ստիպված են եղել լքել 460 բնակիչներ, մասամբ ջրի տակ են անցել հազարավոր շինություններ։ Տարածաշրջանում արգելափակվել է երկաթուղային կապը։ Կա երկու զոհ։
Այս ամենի հետ մեկտեղ՝ քանդվել է Ջուբգա-Սոչի А-147 մայրուղու 20 մետրանոց հատվածը, եւ դադարեցվել է նրանով երթեւեկությունը։
Մարզի օպերատիվ ծառայություններն ուժեղացված ռեժիմով են աշխատում։ Մասնագետները շրջայցեր են կատարում՝ վնասի չափը գնահատելու համար։
Եւս երկու օր տեղումների նվազում չի նախատեսվում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը