Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգ Սևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել է Չինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասին Կենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆ Regeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացել Ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը Գյումրի քաղաքի որոշ հասցեներում մայիսի 21-ին գազամատակարարումը կդադարեցվի Իրանի հետ բանակցությունները լավ փուլում են․ Վենս Չինաստանի նախագահը հորդորել է անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում Սի Ցզինպինը և Պուտինն ընդգծել են Չինաստան-Ռուսաստան կապերի ամրությունը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը «մոտ ապագայում» կայցելի Ռուսաստան ԱՄՆ Սենատը պահանջում է դադարեցնել Իրանի դեմ բոլոր ռազմական գործողությունները

2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգՍևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքըԳյումրի քաղաքի որոշ հասցեներում մայիսի 21-ին գազամատակարարումը կդադարեցվիԻրանի հետ բանակցությունները լավ փուլում են․ ՎենսՄիլիարդատերերը փորձում են թմրեցնել մեր զգոնությունը ԱԲ-ի հարցում. Մի՛ թողեք նրանց դա անելՉինաստանի նախագահը հորդորել է անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները Մերձավոր ԱրևելքումՄասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներՌուսաստանը, Չինաստանի հետ միասին, ձգտում է կառուցել ավելի արդար և ժողովրդավարական աշխարհակարգ. Պեկինում հանդիպել են Պուտինը և ՑզինպինըՍի Ցզինպինը և Պուտինն ընդգծել են Չինաստան-Ռուսաստան կապերի ամրությունըՈւիթկոֆը շուտով կայցելի Ռուսաստան.ԴմիտրիևԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը «մոտ ապագայում» կայցելի ՌուսաստանԻսրայելը պատրաստվում է Իրանին հասցվելիք ԱՄՆ հնարավոր հարվածին. իսրայելական լրատվամիջոցներՀնարավորություն ունենք վերականգնելու Իրանի և ԱՄՆ-ի միջև 47 տարի գոյություն ունեցող հարաբերությունները․ ՎենսՀաստատվել է 2026 թ.-ի երկրորդ փուլի միասնական քննությունների ժամանակացույցըՀամայնքապատկան առողջության կենտրոնները համալրվում են բժշկական նորագույն սարքավորումներովԱՄՆ Սենատը պահանջում է դադարեցնել Իրանի դեմ բոլոր ռազմական գործողություններըՄԻՊ-ն այցելել է զորամաս․ քննարկվել են զինծառայողների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերՍյունիքի հիմնանորոգված 3 ճանապարհահատվածում ի հայտ են եկել թերություններ․ շինարարը դրանք վերացնում է սեփական միջոցներովԱրթիկի համայնքային ոստիկանների բացահայտումըԱռանձնապես խոշոր չափերի թմրամիջոց և զենքեր են հայտնաբերվելՄեկնարկում է Կիբեռլաբորատորիայի սարքավորումների մատակարարման գործընթացըԱՄՆ Սենատը հավանություն է տվել Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող օրինագծինՆարեկ Կարապետյանը թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը․ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿԿենսաչափական անձնագրերին զուգահեռ Հայաստանում կներդրվեն նաև e-gate համակարգերՀաստատվել է AI գործարանի ծրագրի երկրորդ փուլը, որի շրջանակում ներդրվում է 4 միլիարդ դոլարԳրիգորյանն ու Բուդրիսը քննարկել են տարածաշրջանային կապակցվածության և խաղաղության օրակարգը Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և ԼարսումԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացիԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումըՔո ձայնը որոշիչ է. ԱԺ ընտրություններ 2026Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումըՉենք պատրաստվում ապահարզանի, կկողմնորոշվենք, երբ պահը գաՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվելՈ՞ր գործակալներին է Ռուսաստանն ուղարկել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար. The Insider-ի հետաքննությունըԳումար` հանրահավաքին մասնակցելու համարՈւշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնըՀրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համարԵս հեռանում եմ հավերժական հպարտությամբ՝ գիտակցելով, որ այս ակումբին տվել եմ ամեն ինչԺոզե Մոուրինյուի և «Ռեալի» միջև գործարքն արդեն փակված էԻրանի պատերազմի հետևանքները նման են «տնտեսական ցունամիի». ԷրդողանՂարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրով դիմումների ընդունումը շարունակվում էԴեսպան Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառմանըՔրեական ոստիկաններն ու պարեկները երիտասարդների մոտ 4 կիլոգրամ թմրամիջոց են հայտնաբերելԴատարանը մերժել է Իլոն Մասկի հայցն ընդդեմ OpenAI-իՎիկտորյա Ուլիխանյանն ու Գարիկ Հարությունյանը Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի հաղթողներն են
Աշխարհ

Օբամա, Քլինթոն, Դե Նիրո. պայթուցիկներով ծանրոցների հասցեատերերի ցանկը ընդլայնվում է

Պայթուցիկ սարքերով ծանրոցները, որ վերջին օրերին ուղարկվել էին ամերիկացի մի շարք հայտնի դեմոկրատ գործիչների, այդ թվում՝ նախկին նախագահ Բարաք Օբամային, միևնույն մարդու ձեռքի գործն են:

Այս մասին Associated Press գործակալությանը փոխանցել են Նյու Յորքի ոստիկանության աշխատակիցները: Bloomberg-ի տեղեկություններով, պայթուցիկ սարքերի բաղադրությունն առայժմ անհայտ է:

Ամերիկյան միջանկյալ ընտրություններից հաշված օրեր առաջ Բարաք Օբամայից բացի, կասկածելի ծանրոցների հասցեատեր են դարձել նաև 2016 թվականին Դեմոկրատական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված Հիլարի Քլինթոնը, նախկին գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը, Դեմոկրատական կուսակցությանը տրամադրած շռայլ նվիրատվություններով հայտնի միլիարդատեր Ջորջ Սորոսը, Ֆլորիդան ներկայացնող կոնգրեսական Դեբի Վասերման-Շուլցը: Ամերիկացի մեկ այլ օրենսդիր` Կալիֆորնիայից ընտրված կոնգրեսական Մաքսին Ուոթերսի գրասենյակը միանգամից երկու կասկածելի փաթեթ է ստացել: Բարաք Օբամայի նախագահության տարիներին Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենի պաշտոնը զբաղեցրած Ջոն Բրենանի համար նախատեսված ծանրոցը ուղարկվել է CNN հեռուստաընկերության Նյու Յորքի գրասենյակ:

Ամերիկյան լրատվամիջոցները նկատում են, որ պայթուցիկներով բոլոր ծանրոցները հասցեագրված են նախագահ Թրամփի ընտրազանգվածի շրջանում բավական ցածր վարկանիշ ունեցող գործիչներին: Չնայած գաղափարական հակասություններին, նախագահ Թրամփը չորեքշաբթի երեկոյան դատապարտեց դեմոկրատներին պայթուցիկներով ծանրոցներ ուղարկելու փաստը` նշելով, որ այս առթիվ արդեն իսկ դաշնային հետաքննություն է մեկնարկել:

«Սա այն ժամանակաշրջանն է, երբ մենք պետք է միավորվենք: Մենք պետք է միասնաբար շատ հստակ ուղերձ հղենք` քաղաքական բռնության սպառնալիքները Ամերիկայի Միացյալ Նահանգներում անընդունելի են», - հայտարարել է Թրամփը Վիսկոնսինում կազմակերպված նախընտրական հանրահավաքում:

Այսօր առավոտյան արդեն նախագահ Թրամփը Twitter-ի իր էջում կրկին անդրադարձել է պայթուցիկներով ծանրոցների շարունակվող պատմությանը` գրելով․ - «Մեր հանրության շրջանում առկա ցասման հիմնական պատճառները առաջատար լրատվամիջոցների կամ ինչպես ես եմ դրանց անվանում` «կեղծ լուրեր տարածողների» կողմից հեռարձակվող կանխամտածված ստերն ու ոչ ճիշտ տեղեկություններ են: Իրադրության վատթարացումն ու ատելության խորացումն աննկարագրելի են: Կեղծ լուրեր տարածողներին հարկավոր է արագորեն զտել»:

Ամերիկյան ոստիկանության տվյալներով, մինչև այս պահը իրավապահները կարողացել են հայտնաբերել ութ կասկածելի ծանրոց: Նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի համար նախատեսված ևս մեկ ծանրոցի որոնումները, ըստ Reuters գործակալության, դեռ շարունակվում են: Իսկ մի քանի ժամ առաջ ոստիկանության աշխատակցիները Նյու Յորքի Թրայբեկա թաղամասում ևս մեկ կասկածելի փաթեթ են հայտնաբերել, որի հասցեատերը, ըստ BBC-ի, աշխարհահռչակ դերասան Ռոբերտ դե Նիրոն է:

«Այսօր մենք ահաբեկման փորձերի ականատեսն ենք դարձել: Տեղի ունեցածը հստակ ահաբեկչական գործողություն է», - մեկնաբանելով ինքնաշեն պայթուցիկ սարքերով ծանրոցների առաքումները հայտարարել է Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն: