Փարիզի արվարձանում թալանել են «Միսս Ֆրանսիա»-ի նախկին կազմակերպչի տունը
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի արվարձաններից մեկում՝ Սեն Կլուում, անհայտ անձը կամ անձինք թալանել են «Միսս Ֆրանսիա» գեղեցկության մրցույթի նախկին կազմակերպիչ Ժենեվև դե Ֆոնտենեի տունը՝ տանելով տարբեր տարիների գեղեցկուհիների կրած բեմական հագուստները, գրում է life.ru-ն:
86-ամյա կնոջ պնդմամբ՝ գեղեցկուհիների հագուստների հավաքածուից կորել է 40 զգեստ:
«Այդ զգեստները «Միսս Ֆրանսիա»-ի ընտրության խորհրդանիշն են: Այս գողությունն ինձ համար հարված էր սրտիս, սա շոկ է: Գողացված է իմ կյանքի մի մասը», - ասել է Ֆոնտենեն:
Նրա կարծիքով՝ գողը մեկն է, որ լավ ծանոթ է եղել նրա բնակարանին, քանի որ բոլոր դռներն անվնաս են մնացել: Բացի այդ՝ չի բացառվում, որ հանցագործն ունեցել է նրա տան դարպասի բանալին, որն օգտագործել է գողոնը տեղափոխող մեքենայի կայանման համար:
Ֆոնտենեն դիմել է ոստիկանություն, սակայն դժվարացել է նշել իր կրած կորուստի հստակ չափը, քանի որ իր համար այդ զգեստներն «անգին են»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը