Տղամարդը հող է գնել, անկախություն և միապետություն է հայտարարել
Գերնսի կղզու բնակիչը պարզաբանումներ է պահանջել ՄԱԿ–ից այն բանից հետո, երբ տեղի իշխանությունները չեն ճանաչել նրան որպես՝ մի քանի տարի առաջ ձեռք բերած յոթ հարյուր քառակուսի մետր հողի ինքնիշխան միապետ։ Այս մասին գրում է The Independent-ը։
2011 թվականին 46-ամյա Սթիվ Օժյեն 46-ը 15-ի վրա մակերեսով հողատարծք է գնել։ Նա մի քանի տարի հավաքել է այդտեղ իր իրերը, իսկ 2017 թվականին որոշել է այդ տեղում մեկ հարկանի տուն կառուցել։ Գեռնսիի իշխանությունները հավանություն չեն տվել նրա ծրագրին և արգելել են շինարարությունը, ասելով, որ այդ տեղը նախատեսված չէ բնակության համար։
Ի պատասխան դրան Օժյեն իր հողատարածքն Էվերլենդ անունով անկախ թագավորություն է հռչակել և դարձել է դրա թագավորը։ Այնուհետև նորաթուխ թագավորը դատարան է դիմել և պահանջել է, որպեսզի տեղի իշխանություններին արգելեն խառնվել ինքնիշխան պետության գործերին։
Նա հիմք է ընդունում 1933 թվականին ստորագրված Մոնտեվիդեոյի կոնվենցիան, որի համաձայն պետականության չափորոշիչներ են համարվում համապատասխան տարածքի, սեփական կառավարության, մշտական բնակչության և այլ ազգերի հետ հարաբերվելու ունակության առկայությունը։
Օժյեի կարծիքով՝ Էվերլենդը բավարարում է այդ բոլոր պահանջներին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը