Շոյգուն հայտնել է ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ակտիվության «աննախադեպ» մակարդակի մասին
Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվությունը հասել է սառը պատերազմի ժամանակներից ի վեր աննախադեպ մակարդակի, դրա համար օգտագործվում է ռուսական սպառնալիքի մասին միֆը: Այդ մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Դաշինքի քաղաքականությունն ուղղված է արևելյան ճակատում իր ռազմական ներկայության ամրապնդմանը»,- ասել է ՌԴ պաշտպանության նախարարը:
Նա այսօր ավելի վաղ նշել էր, որ Լեհաստանի իշխանությունների պլանները՝ երկրի տարածքում ԱՄՆ բանակի զորամիավորում տեղակայելու վերաբերյալ, ստիպում են Ռուսաստանին պատասխան քայլեր ձեռնարկել:
Շոյգուն ընդգծել է, որ Ռուսաստանը չի ցանկանում ներքաշվել Արևմուտքի հետ ռազմական առճակատման մեջ և ձգտում է անվտանգության ոլորտում համագործակցության:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը