Հաշքաջիի սպանությունը չԷր կարող տեղի ունենալ առանց ԱՄՆ-ի աջակցության
Սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջիի սպանությունը չԷր կարող տեղի ունենալ առանց Միացյալ Նահանգների աջակցության: Այդ մասին հոկտեմբերի 24-ին հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
«Չեմ կարծում, որ որեւԷ մեկը կարող Էր համարձակվել նման հանցագործություն կատարել առանց ԱՄՆ-ի կողմից աջակցության,- Ռոուհանիի խոսքը մեջբերում Է Իրանի նախագահի պաշտոնական կայքը:- Ոչ ոք նույնիսկ պատկերացնել չԷր կարող, որ այսօր արդի դարաշրջանում մենք կարող ենք նման սպանության վկաներ դառնալ»: Իրանի նախագահը դատապարտել Է Հաշքաջիի սպանությունը եւ հորդորել Թուրքիային՝ «անաչառ ու մանրամակրկիտ հետաքննություն» անցկացնել:
«Մենք Թուրքիայի կառավարությանը խնդրում ենք՝ շարունակել հետաքննությունը, որպեսզի համաշխարհային հանրակցությանը տրամադրվի այս հանցագործության բոլոր մանրամասները, որը նախադեպը չունի վերջին տասնամյակների ընթացքում»,-նշել Է նա:
Սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջին, որը հայտնի Էր Էր Ռիադի քաղաքականության վերաբերյալ քննդատական հոդվածներով, կորել Է հոկտեմբերի 2-ին՝ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսություն այցելելուց հետո: Հոկտեմբերի 20-ին սաուդյան իշխանությունները հայտնել են, որ լրագրողը դիվանագիտական առաքելության շենքում սպանվել Է կոնֆլիկտի հետեւանքով, սակայն միջադեպի մանրամասները չեն ներկայացրել, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim