Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Քաղաքականություն

Իշխանությունը չէ, որ պետք է որոշի մամուլի ազատության աստիճանը

Ստահոդ. այս բառն իր կայուն տեղն էր գրավել դեռեւս ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի բառապաշարում, երբ բնորոշում էր «հին Հայաստանի» շատ իրողություններ:

Ստահոդ. ամեն անգամ մտաբերում եմ այդ ձեւակերպումը, երբ լսում եմ հայտարարություններ, որոնք ակնհայտ քարոզչական բնույթի են կամ գուցե արված են կողմնակիցներին ոգի կամ օտարահունչ «դուխ» հաղորդելու համար:

Նման հայտարարություն է, ասենք, պնդումը, թե մարդկանց դեմքերին ժպիտ է հայտնվել: Որքան նկատել եմ՝ այժմ էլ, ինչպես եւ նախկինում, ինչպես եւ թերեւս լինելու է միշտ՝ չեն ժպտում այն մարդիկ, որոնք չունեն դրա առիթը: Եվ հակառակը՝ փողոցներում չկան անտեղի ժպտացողներ:

Նույնպիսի պնդում է նաեւ հավաստիացումը, թե այսօր Հայաստանում կոռուպցիա չկա: Իհարկե, ուղղակի արտակարգ կլինի, եթե նոր իշխանավորները շարունակեն մնալ չկոռումպացված եւ, եթե տասնամյակներով ձեւավորված համակարգը նրանց էլ չձեւափոխի, ինչպես ժամանակի ընթացքում արել է ոչ պակաս ազնիվ եւ արդար շատերի հետ: Բայց այսուհանդերձ՝ մոլորակի վրա չկա եւ որեւէ երկիր՝ մեզնից ավելի ժողովրդավարական էլ, մեզնից ավելի օրինապաշտ էլ, որտեղ չլինի կոռուպցիա, որտեղ զրո լինի կոռուպցիան:

Սակայն այս ամենը քաղաքականություն է, որն ինձ համար գերակա է դառնում միայն այնժամ, երբ իբրեւ ընտրող մոտենում եմ քվեատուփին: Իսկ իբրեւ լրագրող ինձ համար առավել բովանդակազուրկ է իշխանությունը գլխավորած մեր նախկին գործընկերոջ արդեն բազմիցս արած այն պնդումը, թե «Հայաստանում մամուլը երբեք այնքան ազատ չի եղել, որքան այսօր»: Նախ, հիշեցնենք, որ Հայաստանի եւ ոչ մի իշխանավոր երբեւէ չի էլ ընդունել մամուլի առումով խնդիրների առկայությունը:

Եվ անգամ երբ եթերազրկվեց «Ա1+»-ը եւ այդ պատճառով Հայաստանը հայտնվեց ոչ ազատ մամուլ ունեցող երկրների շարքում՝ էլի մեր իշխանավորները շարունակում էին կրկնել հանգերգը, թե Հայաստանում խոսքի ազատության խնդիր չկա, եւ գտնվեցին տասնյակի չափ ԶԼՄ-ներ՝ հիմնականում հեռուստաընկերություններ, որոնք երկրորդեցին նրանց:

Գուցե հիմա էլ գտնվեն իշխանությանը երկրորդողներ՝ հաշվի առնելով, որ ի սկզբանե մի շարք հասարակական կազմակերպություններ՝ նաեւ լրագրողական, ազդարարեցին իշխանությանն իրենց աջակցելու պատրաստակամության մասին: Բայց առայժմ հնչում են նվազագույնը հաստատումներ, թե «Այն դժվարությունները, որոնք ունենք հիմա, ունեցել ենք նաեւ նախորդ իշխանության օրոք. որեւէ բան այս իմաստով չի փոխվել: Լավ իմաստով էլ որեւէ բան չի փոխվել. այնպես չէ, որ մենք այն ժամանակ կաշկանդված էինք աշխատում՝ հիմա բացարձակ ազատություն ունենք»:

Իսկ լրագրողների մի խումբ էլ մտահոգությամբ արձանագրում է այլակարծության եւ ընդդիմախոսների կարծիքի նկատմամբ անհանդուրժողականության սաստկացած մթնոլորտը, մեկ այլ իրողություն, որը բազմիցս փաստել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանը՝ «ատելության խոսքի տարածվածությունը»:

Նախկինում առանձին գործիչներ էին անհանդուրժող քննադատության հանդեպ: Եվ այս դեպքում չեմ զատորոշի իշխանական ու ընդդիմադիր գործիչներին, քանի որ վերջիններս նույնպես կարողանում են, մեղմ ասած, նեղացկոտ դառնալ, երբ որեւէ լրատվամիջոց «տրորում է նրանց կոշտուկները»:

Այլ հարց է, որ իշխանական գործիչներն անհամեմատ ավելի մեծ հնարավորություններ ու լծակներ ունեին խոչընդոտելու ԶԼՄ-ների աշխատանքը եւ գործադրում էին դրանք: Սակայն մամուլի աշխատանքի խոչընդոտման փորձերը չեն վերացել՝ ուղղակի ձեւափոխվել են. և, մասնավորապես, ֆիզիկական բռնություններին փոխարինել է «կիբեռբուլինգը»:

Անհանդուրժողականությունը վիրտուալ տարածքում ստացել է զանգվածային բնույթ: Եվ գուցե դեռ ուրախ կլինեինք, եթե այն սահմանափակվեր միայն վիրավորանքներով ու հայհոյանքներով, որոնք թափվում են լրագրողների գլխին որեւէ քննադատական հրապարակումից հետո՝ ոմանց ստիպելով անգամ լռել: Դրանով չսահմանափակվելով՝ նաեւ փորձում են վնաս հասցնել՝ ֆեյսբուքյան էջերը շարքից հանել կամ գոնե վարկանիշը նվազեցնել եւ այլն:

Ու չնայած նման փորձեր անողները հիմնականում հենց իշխանության համակիրներն են՝ վաղուց արդեն չենք ակնկալում, թե փորձ կարվի նրանց կարգի հրավիրել: Մանավանդ որ ականատես ենք՝ մի քանի հորդորները մնացել են անարձագանք:

Բայց մանավանդ այս պայմաններում, երբ գործում ենք քննադատական խոսքը լռեցնել փորձող տարափի ներքո՝ գոնե չարժե միջազգային ու տեղական լսարաններում, ըստ էության, ստահոդ պնդում անել, թե մամուլը երբեք չի եղել այսքան ազատ: Ու ոչ այն պատճառով, որ մի քիչ էլ ծաղրական է հնչում: Ուղղակի իշխանության գործը չէ նման գնահատականներ տալը. դա պետք է ասեն իրենք՝ լրագրողները, երբ կունենան դրա համար հիմնավոր առիթ:

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

aravot.am

© 1998 - 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից