Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ) Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ) Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան է Անվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները Վահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոն Օդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանա Ես միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանը Հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ Բելգիայի TRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացու

Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվի
Աշխարհ

Ռուս-ամերիկյան պայմանագրի չեղարկումը կունենա ծանր հետևանքներ

Միջին և փոքր հեռահարության հրթիռների կրճատման պայմանագրից Ամերիկայի դուրս գալու մտադրությունը մեծ անհանգստություն է առաջացրել ամբողջ աշխարհում:

Ամերիկացիները պնդում են, որ ռուսները տարիներ շարունակ խախտել են պայմանագիրը: Ըստ Վաշինգտոնի, դրա առավել համոզիչ վկայությունը 9M729 կոդային անվամբ ռուսական հրթիռի ստեղծումն է:

«Ռուսաստանը պարտավոր է գործել պայմանագրին համաձայն, այլապես ԱՄՆ ստիպված կլինի արձագանքել փաստաթղթի այդ անպարկեշտ անտեսմանը, մեր լծակները դիվանագիտական են և ռազմական, մենք գործելու ենք մեր դաշնակիցների հետ համակարգված: Թող ոչ ոք թյուրիմացության մեջ չլինի՝ տվյալ դեպքում Ռուսաստանը կոպտորեն խախտում է պայմանագիրը, և դա անընդունելի է», - Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի հավաքում դեռ հոկտեմբերի 4-ին ասել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ջիմ Մաթիսը:

Թեմային անդրադարձել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը:

«Տարիներ շարունակ այդ փաստը հերքելուց հետո ռուսներն ի վերջո խոստովանել են, որ իսկապես ունեն 9M729-ը ստեղծելու ծրագիր: Ռուսաստանն այդ հրթիռի տեխնիկական պարամետրերի մասին ոչ մի տեղեկություն չի հայտնում: Բոլոր դաշնակիցները համաձայն են, որ ռուսները խախտում են պայմանագիրը», - հավաքում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Մոսկվան ասում է, թե այդ մեղադրանքն անհիմն է՝ պնդելով, որ 9M729 հրթիռի տեխնիկական հնարավորությունները չեն հակասում պայմանագրին:

«Մենք էլ չենք կարող վստահ լինել, որ Լեհաստանում և Ռումինիայում չկան «Տոմահավք» տեսակի ամերիկյան հրթիռներ», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարության սպառազինությունների հսկողության բաժնի ղեկավար Վլադիմիր Երմակովը:

Եթե Թրամփն իրականացնի սպառնալիքն, ապա դա կլինի առաջին դեպքը, երբ Ամերիկան դուրս է գալիս սպառազենի հսկողության միջազգային պայմանագրից:

Նախագահության երկու տարում Թրամփը չեղարկել է մի շարք պայմանագրեր՝ Կլիմայի միջազգային համաձայնագիրը, Իրանի միջուկային գործարքը, պնդել է, որ Կանադայի և Մեքսիկայի հետ ստորագրվի ազատ առևտրի մասին նոր համաձայնություն, սակայն սպառազենի կրճատումն անձեռնմխելի է եղել:

Թրամփը նշել է, որ Ամերիկան չի ստեղծի միջին և փոքր հեռահարության նոր հրթիռներ միայն այն դեպքում, եթե նույն կերպ վարվեն ռուսներն ու չինացիները:

Երեկվանից Մոսկվայում է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:

Նա արդեն հանդիպել է իր ռուսաստանցի պաշտոնակից, Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ: Նախատեսված են բանակցություններ նաև արտգործնախարար Սերգեյ Լավրովի և նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Որոշ փորձագետներ համոզված են, որ Վաշինգտոնին անհանգստացնում են ոչ միայն և գուցե ոչ այնքան ռուսների նոր հրթիռը, որքան Չինաստանի և Իրանի հետզհետե կատարելագործվող հրթիռները, որոնք ընդհանրապես որևէ պայմանագրում ներառված չեն:

«Կամ ընդարձակենք պայմանագիրը, կամ չեղարկենք, սա պետք է լինի մեր կարգախոսը», - անցած ուրբաթ օրը հայտարարել է հանրապետական սենատոր Թոմ Քոթոնը, ով, ըստ Վաշինգտոնում շրջանառվող տեղեկությունների, գուցե ապագայում պաշտպանության նախարարի պաշտոնում կփոխարինի Ջիմ Մաթիսին:

Առավել հոռետես վերլուծաբանները չեն բացառում, որ միջին և փոքր հեռահարության հրթիռների կրճատման պայմանագրի չեղարկումից հետո վտանգը կսպառնա ուժի մեջ մնացած միակ հիմնարար համաձայնությանը՝ ռազմավարական սպառազինությունների կրճատման պայմանագրին, որի առաջին տարբերակը ստորագրվել է 1991-ին, իսկ երկրորդը՝ 2010-ին:

Այդ դեպքում ամբողջ աշխարհում անխուսափելիորեն կսկսվի սպառազինությունների մրցավազք և էապես կաճի Երկիր մոլորակի գոյությանը սպառնացող միջուկային պատերազմի վտանգը: