Վենետիկում սարսափած են Նիկոլ Փաշինյանի աջակիցների հնարավոր քայլերից
Ավետիք Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Հայտնի է դարձել, որ եթե Վենետիկի հանձնաժողովը փորձեր քննադական կարծիք հայտնել ՀՀ նոր Ընտրական օրինագծի վերաբերյալ, արդեն պատրաստ էր վարչապետի ուղերձի տեքստն ուղղված հպարտ քաղաքացիներին։ Տեքստն ինչ-ինչ ճանապարհներով հասել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյին։ Վերջինս տեքստը կարդալով սարսափահար հանձնաժողովի նիստ է հրավիրել և հորդորել անդամներին օրինագծին բացասական գնահատական չտալ։
Ստորև նախատեսված ուղերձի տեքստը․
Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,
Թավշյա և սիրո հեղափոխության վերջնական հաղթանակի համար, այսօր, ևս մեկ անգամ ձեր աջակցության կարիքն ունեմ։ Ազատ,ժողովրդավարական, երջանիկ Հայաստան կառուցելու համար, մեզ անհրաժեշտ է նոր, ժողովրդի, այսինքն, ձեր շահերն արտահայտող ընտրական օրենսգիրք։ Օրենքի նախագիծը ուղարկվել է ԵՎրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողով։Եվ ես լրջագույն կասկածներ ունեմ, որ հանձնաժողովի որոշ հակահեղափոխական ,կոռումպացված,սև, ՀՀԿ-ական անդամներ կփորձեն քննադատել և ձախողել օրենքի նախագիծը, փորձելով մեզ վերադարձնել կոռումպացված, սերժական Հայաստան։ Ուստի, ձեզ կոչ եմ անում վաղն առավոտյան ժ․8.00-ին հավաքվել Վենետիկի Սուրբ Մարկոսի հրապարակում , երթով ՝քայլելով և լողալով շարժվել դեպի Վենետիկի հանձնաժողովի շենքի դարպասների մոտ։ Դուխով․․․
Սիրում եմ բոլորիդ


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ