Չինաստանում արհեստական «լուսինը» կփոխարինի փողոցային լուսավորությանը
Արհեստական «լուսինը» 8 անգամ կգերազանցի Երկրի արբանյակին, եւ մասնավորապես կփոխարինի փողոցային լուսավորությանը չինական Չենդու քաղաքում։ Fortune-ը տեղեկացնում է, որ չինացի ինժեներները այս տեխնոլոգիայի վրա մի քանի տարի աշխատել են եւ պատրաստ են 2020թ․ այն երկինք արձակել։
Գաղափարն իրականացնում է Աերոտիեզերական գիտությունների հետազոտական ինստիտուտը։ Դեռեւս պարզ չե, թե ով է ֆինանսավորելու ծրագիրը՝ տեղական իշխանություննե՞րը, թե՞ ՉԺՀ-ի կառավարությունը։
Ինժեներների մտահղացմամբ՝ արհեստական «լուսինը» կլրացնի գիշերային բնական լուսատվորությունը։ Արբանյակը կկառավարվի հեռվից։ Կարգավորումներն այնպես կտրվեն, որ այն միայն Չենդուն լուսավորի։
Պաշտոնյաները վստահ են, որ այս տեխնոլոգիան թույլ կտա տնտեսել էլեկտրաէներգիան եւ կգրավի զբոսաշրջիկներին։
Գիշերային լուսավորությունն աղոտ կլինի, դրա համար բնակիչներին կթվա, թե մառախուղ է, բայց դա չի խանգարի փողոցում հանգիստ տեղաշարժվելուն։ Չինացի փորձագետները վստահեցնում են, որ նման լուսավորությունը չի անդրադառնա գիշերային կյանք վարող կենդանիների եւ թռչունների վրա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան