Մայրը փրկել է որդուն ինքնասպանությունից՝ բացիկի օգնությամբ
Ճապոնացին պատմել է, թե ինչպես է մայրը
փրկել իրեն ինքնասպանությունից՝ իր մանկական նվերի օգնությամբ։ Այս մասին
հաղորդել է Sora 24 ալիքը։
Twitter–ի օգտատեր @loveglasslip–ը գրել է, որ ավագ դպրոցում քիչ է
մնացել ինքնասպան լինի։ Նա արդեն բարձրացել էր տան տանիքին և պատրաստվում
էր հաշիվները մաքրել կյանքի հետ, երբ նրան մայրը կանգնեցրել է։ Նա իր
դրամապանակից մի փոքրիկ բացիկ է հանել, որի վրա գրված է եղել. «Այս տոմսը
կիրականացնի ցանկացած երազանք» և մեկնել է տղային։
Թղթիկը տղայի ձեռքի աշխատանքն է եղել, որը նա մորն էր նվիրել
մանկապարտեզում։ Տեսնելով բացիկը՝ դեռահասը գրկել է մորը և նրանք երկուսով
արտասվել են հենց տանիքի վրա։ Դրանից հետո, նրա խոսքերով, ինքնասպանության
մասին մտքերն այլևս իրեն չեն այցելել։
Նրա գրառումը դուր է եկել 262 հազար
օգտատերերի, դրանով կիսվել է 69 հազար մարդ։ Մեկնաբանություններում
օգտատերերը պատմությունը սրտառուչ են անվանել և նկատել են, որ ճապոնացին
կարողացել է անհավանական ձևով փրկվել՝ ինքն իր օգնությամբ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան