Կատալոնիան աջակցություն է հայտնում մեկ տարի առաջ ձերբակալված անկախության առաջնորդներին
Կատալոնիայի առաջնորդներին ձերբակալելու տարելիցի օրը հազարավոր մարդիկ դուրս են եկել Բարսելոնայի փողոցներ:
Երեքշաբթի մինչև ուշ երեկո շարունակված հանրահավաքում, նրանք
աջակցություն են հայտնել բանտերում գտնվող Կատալոնիայի անկախության
առաջնորդներին:
Անկախության կողմնակիցները թափահարելով կապույտ,կարմիր, դեղին դրոշներ բացականչում էին՝ «Կեցցե Կատալոնիայի Հանրապետությունը»։
Ցուցարարներից մեկը «Ռոյթերզ»-ին ասել է. - «Մեզ միայն մի ճանապարհ է
մնացել՝ գնալ առաջ, կանգ չառնել, քանի դեռ չենք հասել Կատալոնիայի
Հանրապետության ստեղծմանը»:
Մեկ տարի առաջ Կատալոնիան կողմ քվեարկեց անկախությանը, սակայն Իսպանիայի կենտրոնական իշխանությունը չնդունեց հանրաքվեի արդյունքները և ձերբակալեց անկախության շարժման առաջնորդներին:
Այդ իրադարձություններից մեկ տարի անց լարվածությունը դեռ չի մարում:
Բարսելոնայում պարբերաբար ակցիաներ են անցկացնում ինչպես անկախության,
այնպես էլ Իսպանիայի տարածքային ամողջականության կողմնակիցները:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան