Շտապեք ընտրությունների հարգելիներս, այլապես ձեր վարկանիշից մի քանի ամիս հետո ոչինչ էլ չի մնա
Վերջապես ստացա 2019-ի կառավարության բյուջեի նախագիծը՝ ուղարկված ԱԺ։ Ի դեպ, ասում են, որ, հնարավոր է, որ ոչ մի բյուջեի նախագիծ էլ չի քննարկվելու՝ արտահերթ ընտրությունների պատճառով։ Դա, իհարկե, լավ է։ Այսպիսի բյուջե չի կարելի ընդունել։ Բայց ի՞նչ երաշխիք կա, նոր ''ժողովրդական" խորհրդարանը ավելի "կատարյալ" բյուջե չի ընդունելու։ Հիմա ամենակարևորը. նոր բյուջեի նախագծով նախատեսվում է հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը 22.2%-ից (2017թ) իջնել 22.1% (2018-ի կատարողականը կառավարությունը գնահատել 21.9% - այստեղ էլ ահռելի անկում կա 2018-ի առաջին 4 ամիսների նկատմամբ)։ Ուզում եմ նշել, որ հարկեր/ՀՆԱ ցուցանիշի իջեցումը գրեթե առանց բացառության վկայում է, որ իրականում կոռուպցիայի դեմ ոչ մի պայքար էլ չկա։ Ընդհակառակը՝ ''պլանավորված'' է ավելի մեծ կոռուպցիա։ Հուսով եմ Նիկոլ Փաշինյանը սա դիտմամբ չի արել։ Նա պետք է պատժի ֆիննախին սրա համար։ Շտապեք ընտրությունների հարգելիներս, այլապես ձեր վարկանիշից մի քանի ամիս հետո ոչինչ էլ չի մնա։
Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան էջից


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)