Բավարիայի ընտրություններում Մերկելի «Քրիստոնեա-սոցիալական միություն»-ը կորցրել է խորհրդարանի մեծամասնությունը
Կիրակի՝ հոկտեմբերի 14-ին, Գերմանիայի Բավարիա դաշնային նահանգի խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Քրիստոնեա-սոցիալական միության»-ը չի հաջողվել բացարձակ մեծամասնություն կազմել խորհրդարանում: Միությունը հավաքել է ձայների 35.5%-ը:
«Քրիստոնեա-սոցիալական միություն»-ը, որը երկրի կանցլեր Անգելա Մարկելի «Քրիստոնեա-դեմոկրատական միության» քույր կուսակցությունն է, Բավարիայի նահանգում գերիշխող դիրք էր գրավում Երկրորդ աշխարհամարտի ավարտից ի վեր: Մասնագետներն այս արդյունքները կանցլերի դաշնակիցների համար լուրջ ձախողում են համարում:
Երկրորդ տեղում է հայտնվել Կանաչների կուսակցությունը՝ հավաքելով քվեների 17.5%-ը:
Հակամիգրացիոն «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը ձայների 10.2%-ով հայտնվել է երրորդ տեղում՝ այսպիսով առաջին անգամ տեղեր վաստակելով Բավարիայի խորհրդարանում:
Ընտրություններին մասնակցությունը զգալիորեն մեծ է եղել, քան Բավարիայում անցկացված նախորդ՝ 2013թ. ընտրությունների ժամանակ: Քվեարկությանը մասնակցել է 9.5 մլն ընտրողների 72.4%-ը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան