Դուխով պարտություն
Ֆուտբոլի Վրաստանի հավաքականն այսօր Թբիլիսիում 3:0 հաշվով հաղթեց Անդորրային: Նույն ժամին ֆուտբոլի Հայաստանի, այսպես կոչված, հավաքականը Երեւանում պարտվեց Եվրոպայի ամենաթույլ հավաքականին՝ Ջիբրալթարին:
Անդորրան մի քանի անգամ ուժեղ է Ջիբրալթարից: Վրացիները հաղթեցին հանգիստ, առանց ավելորդ գերլարման, իսկ մեր հավաքականը խաղաց դուխով, դուխով աջակցություն ստանալով տիբունաներից եւ կրեց իր ամենախայտառակ պարտությունը:
Ջիբրալթարը Փարաքարից էլ փոքր տարածք է զբաղեցնում: Ջիբրալթարը կիսասիրողական հավաքական ունի: Այն, ինչ արեց Հայաստանի հավաքականն այսօր՝ մեր ամոթն ու խայտառակությունն է:
Գուցե այս խայտառակությունից հետո հասկանանք, որ դուխով ոչ երկիր են ղեկավարում, ոչ էլ հավաքական: Գուցե հասկանանք, որ Ռուբեն Հայրապետյանը երեւի մի բան գիտեր, որ դեմ էր արտահայտվում առանց ակումբ մնացած Յուրա Մովսիսյանին հավաքական հրավիրելուն:
Դուխով հաղթելու, միայն «հու-հա» անելով հաղթելու ժամանակները վաղուց անցել են: «Արմենիայի» մեկնաբան ասում է, թե մենք խաղամակարդակով հավասարվել ենք Ջիբրալթարին: Ոչ, իհարկե ոչ, մենք նույնիսկ հետ ենք մնացել, ունենալով մի քանի բավական բարձր մակարդակի ֆուտբոլիստներ: Ի՞նչ անեն Հենրիխ Մխիթարյանը, Մարկոս Պիզելին, Գեւորգ Ղազարյանը կամ Արթուր Սարկիսովը, եթե նույն թիմում խաղում են Կամո Հովհաննիսյանն ու Հրայր Մկոյանը, Գոռ Մալաքյանն ու մյուս անթասիբները: Ի՞նչ անեն նրանք, երբ դաշտ են դուրս գալիս անծրագիր, առանց մշակված մարտավարության եւ ռազմավարության, ճիշտ այնպես, ինչպես ներկայիս մեր կառավարությունը, որը չունի ոչ ծրագիր, ոչ ռազմավարություն:
Խաղին անդրադառնալ պետք չէ: Անիմաստ է, երբ Ջիբրալթարից պարտվում ենք 1:0: Կամո Հովհաննիսյանն ու Հրայր Մկոյանը հասան իրենց նպատակին եւ ոչնչից 11 մետրանոց սարքեցին: Ի դեպ, մինչեւ 11 մետրանոցը Հրայր Մկոյանը հրաշալի նվեր տվեց ջիբրալթացիներին, բայց մեր դարպասապահը դեռ 14-րդ րոպեին փրկեց մեզ գոլից:
Խայտառակություն, որից գոնե հետեւություններ անենք հետագայի համար: Ազգերի լիգան մենք տապալեցինք: Այստեղ արդեն ոչինչ անել հնարավոր չէ:
Ի դեպ, մարզասերներից ոմանք սպասում էին, որ մարզադաշտի հաղորդավարը խրոխտ ձայնով կհայտարարի, թե մարզադաշտում են Նիկոլ Փաշինյանն ու Արթուր Վանեցյանը, բայց նման բան չեղավ: Հավանորեն, նրանք մի ինչ որ տաքուկ կամ ոչ տաքուկ տեղ նստած սպասում էին, թե մեր հավաքականը երբ առաջ կանցնի հաշվի մեջ, որ սպիտակ կոստյումով մտնեն մարզադաշտ, արժանանան ծափերի, բայց ...
Ափսոս, իսկ մենք իրոք լավ ներուժ ունեինք լուրջ հավաքական ունենալու համար: Մնում է սովորենք, հետեւություններ անենք, եւ վերջապես հասկանանք, որ դուխով չեն հաղթում, հաղթում են խելքով, մտքով, մոտիվացիայով, ծրագրով եւ լավ մասնագետներով:
Լուսանկարում Ջիբրալթարի ամբողջ տարածքն է: Ահա այս տարածքի հավաքականից մենք պարտվեցինք:
Top-News.am


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»