Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Վերլուծական

Հենց երդման արարողության օրը Հայկոն ծաղրեց երեւանցիներին

Մենք շատ ենք սիրում մեր երկիրը, եւ ինչպես չսիրենք, եթե հենց մեզ մոտ են ապրում աշխարհի ամենահպարտ քաղաքացիները, որոնք այնքան հպարտ են, խելացի եւ բազմաչարչար, որ առանց անգամ մեկ վայրկյան մտածելու մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնը վստահում են մի միջին մակարդակի դերասանի, որը քաղաքականությունից եւ պետական կառավարման համակարգից այնքան հեռու է, որքան Պապուա Նոր Գվինեան տափողակով հոկեյից:

Անկեղծ լինենք, աշխարհի եւ ոչ մի երկրում չենք գտնի այնպիսի քաղաք, որի քաղաքապետը պաշտոնը ստանձնելու հենց առաջին օրը հրապարակավ կհայտարարի, թե անելու է այն, ինչի դեմ պայքարել է կամ գոնե ցուցադրում էր, թե մասնակցել է: Ավելին, ամբողջ ընտրարշավի ընթացքում հենց այդ պայքարում արված լուսանկարներն էր տարածում, ցույց տալով, թե ինչպիսի պայքարող տեսակ է:

Ճիշտ եք, խոսքը «Հարյուր դրամ» շարժման մասին է, որի մասնակիցները դեմ էին տրանսպորտի գնի բարձրացմանը:

Եւ ահա, հենց երդման արարողությունից հետո Հայկոն, Կարգին Հայկոն, նույն ինքը՝ Հայկ Մարությանը, մեկ անգամ եւս ապացուցելով, որ Հայաստանի նման խորհրդավոր երկիր չկա, վերցրեց եւ հայտարարեց. 

«Հինգ տարվա ընթացքում ամեն ինչի գինը բարձրացել է, բացի տրանսպորտից, սա ինչ-որ տեղ զարմանալի է։ Էն ժամանակ օբյեկտիվ էր, որ ասում էինք մի թանկացրեք, իսկ հիմա որ չի թանկանում, դա արդեն օբյեկտիվ չէ։ Ինձ թվում է, որ նախկին իշխանությունները վախենում էին տրանսպորտի գինը բարձրացնել, որ նոր ալիք չբարձրանա բողոքի։ Բայց միգուցե գինը օբյեկտիվորեն բարձրացնելու տեղ կա։ Բայց շատ կարեւոր է, որ պետք է փոխվի տրանսպորտային միջոցները»։

Այս հայտարարությունից հետո, Մարությանը պետք է առնվազն ներողություն խնդրեր երեւանցիներից այն ժամանակ թյուրիմացության մեջ գցելու համար, եւ իհարկե, հրաժարական տար, բայց քանի որ մենք ապրում ենք աշխարհի ամենալավ, բայց տարօրինակ երկրում, ոչ «Հարյուր դրամ» շարժման մասնակիցները փողոց դուրս եկան, ոչ էլ մյուսները:

Հայկոն ասում է՝ այն ժամանակ օբյեկտիվ էր, որ ասում էինք մի թանկացրեք, իսկ հիմա օբյեկտիվ է, որ թանկացնենք: Այսպես երեւանցիներին չէր ծաղրել դեռ ոչ մի քաղաքապետ: Ավելին, դեռ ոչ մի քաղաքապետ երեւանցիներին չէր ծաղրել: Երեւանցիների երեսին նայելով ասում են՝ տղերք, դուք միամիտ եք, իսկ երեւանցիները դեռ սպասում են, որ Հայկ Մարությանի ղեկավարությամբ կյանքը Երեւանում լավանա:

Հայկ Մարության, այն ժամանակ, երբ դու կցվել էիր «Հարյուր դրամ» ակցիային եւ պահանջում էիր, որ տրանսպորտը չթանկանա, ամեն ինչի գները հինգ եւ ավելի տարիներ թանկացել էին, բայց տրանսպորտը չէր թանկացել: Չի կարելի նայել լրագրողների, երեւանցիների դեմքին եւ այնպիսի մտքեր արտահայտել, որը միայն նոր անեկդոտի համար պետք է հիմք ծառայի:

Եւ արդեն իսկական ծաղր է, երբ անդադար կրկնում են, թե երեւանցիներն են որոշելու, երեւանցիներն են որոշելու: Իսկ դուք ե՞րբ եք որոշելու կամ կարծիք հայտնելու: Ինչքան կարելի է թաքնվել վիրտուալ ժողովրդի հետեւում: Ե՞րբ եք համարձակվելու կարծիք հայտնել:  

Լավ, ենթադրենք ժողովուրդը եկավ եւ ասեց, թե ուզում ենք, որ տրանսպորտն անվճար լինի կամ դեռ վարորդները մեզ փող տան, որ օգտվել են իրենց տրանսպորտային միջոցից: Ի՞նչ եք անելու այս դեպքում: Բավական է արդեն պոպուլիզմի հերն անիծել: Ամեն ինչ իր չափն ու սահմանը ունի: Թարգեք այս ծաղրուծանակը:

Եւ ամենամեծ խնդիրն այն է, որ լռում են նրանք, ովքեր չպետք է լռեն, ում խոսքին սպասում է երեւանցին:

Հակոբ Ասատրյան

Top-News.am