Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանը Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ) Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ) Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան է Անվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները Վահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոն Օդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանա Ես միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանը Հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ Բելգիայի TRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլին
Աշխարհ

Ադրբեջանցի գործարարի կինը կարող է զրկվել Լոնդոնում իր անունով գրանցված ողջ ունեցվածքից

  Միլիոնավոր դոլարներ արժեցող ոսկերչական իրեր, բնակարաններ Լոնդոնի
ամենաթանկարժեք թաղամասերում, գոլֆ ակումբ Բերքշիրում․ այս ամենի
սեփականատերը հանդիսացող Ադրբեջանի քաղաքացի Զամիրա Հաջիևան
դարձավ Մեծ Բրիտանիայում բնակվող առաջին օտարերկրացին, ումից անգլիացի
իրավապահները պաշտոնապես պահանջեցին բացահայտել հարստացման աղբյուրները:
Բրիտանական լրատվամիջոցների տվյալներով՝ Միացյալ Թագավորության
 

Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունը (NCA) Հաջիևային այս
պահանջը ներկայացրել էր դեռ փետրվարին, սակայն անօրինական հարստացման մեջ
կասկածվող անձի ինքնությունը բրիտանացի իրավապահները բացահայտեցին միայն
երեկ, այն բանից հետո, երբ Լոնդոնի դատարանը մերժեց ադրբեջանուհու` իր
անունը չհրապարակելու պահանջով ներկայացված հայցը:
 

Բրիտանացի իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված Հաջիևան
Ադրբեջանի բանկային համակարգի երբեմնի ամենահայտնի ներկայացուցիչներից
մեկի` Ջահանգիր Հաջիևի կինն է: Հաջիևը 14 տարի շարունակ ղեկավարում էր
ադրբեջանական երկու պետական դրամատներից մեկը` «Ադրբեջանի միջազգային
բանկը»: 2016 թվականին, սակայն, Բաքվի առաջին ատյանի դատարանը Հաջիևին
դատապարտեց 15 տարվա ազատազրկման` մեղավոր ճանաչելով խարդախության և
անօրինական ծախսերի համար:
 

Այժմ էլ ահա բրիտանական իշխանություններն են փորձում պարզել, թե որքանով
էին օրինական Լոնդոնում բնակվող նրա կնոջ` Զամիրա Հաջիևայի` Միացյալ
Թագավորության տարածքում կատարած ծախսերը: Դատելով բրիտանական մամուլում
շրջանառվող տեղեկություններից՝ դրանք բավական տպավորիչ են եղել: Այսպես,
Հաջիևան վերջին տասը տարում մոտ 16 միլիոն ֆունտ ստեռլինգ կամ 21 միլիոն
դոլար է ծախսել Լոնդոնի ամենահայտնի խանութներից մեկում` Harrods-ում`
հիմնականում շքեղ զարդեր գնելով: «Ընդամենը մեկ օրում Հաջիևան Harrods-ում
շուրջ 150 հազար ֆունտ էր ծախսել` հիմնականում ոսկերչական իրերի վրա», -
պնդում են բրիտանացի քննիչները:
 

Լոնդոնում բնակության ընթացքում Հաջիևան նաև 42 միլիոն ամերիկյան դոլար է ծախսել Golfstream G550 մակնիշի օդանավի ձեռքբերման վրա:
Բրիտանացի քննիչները Հաջիևայից նաև պահանջում են բացատրել ֆինանսական
այն միջոցների ծագումը, որոնցով նա Վիրգինյան կղզիներում գրանցված
ընկերության միջոցով 2009 թվականին կարողացել է 11․5 միլիոն ֆունտ
արժողությամբ բնակարան գնել Լոնդոնի ամենաթանկարժեք թաղամասերից մեկում`
Նայթսբրիջում:
 

Զամիրա Հաջիևայի անունով գրանցված ևս մեկ ընկերությանն է պատկանում
Բերքշիր կոմսության Ասկոտ բնակավայրում գտնվող հողատարածքի կեսը, որի վրա է
կառուցվել երկրի ամենահայտնի գոլֆ ակումբներից մեկը` Mill Ride-ը:
Հողատարածքի արժեքը գերազանցում է 10 միլիոն ֆունտ ստեռլինգը կամ 20 միլիոն
դոլարը: Նման բարձր գինը, ի դեպ, ևս պատահական չէ. Ասկոտն այն քաղաքն է,
որտեղ ամեն տարի հոկտեմբերին կազմակերպվում է թագավորական ձիարշավը:
Դա սակայն ամենը չէ:
  

The Times-ի տեղեկություններով՝ Ջահանգիր Հաջիևը Ադրբեջանի միջազգային
բանկի նախագահի պաշտոնում նշանակվելուց մի քանի տարի անց` 2005-ին, 3
միլիոն ֆունտ արժողությամբ մեկ այլ բնակարան է ձեռք բերել Լոնդոնի
Բելգրավիա թաղամասում: Սա բրիտանական մայրաքաղաքի ևս մեկ թանկարժեք
թաղամասերից մեկն է, տարբեր տարիների այստեղ են բնակվել Մեծ Բրիտանիայի
նախկին վարչապետ Մարգարեթ Թեթչերը, ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչը,
ֆինանսիստ Ջորջ Սորոսը:
  

Այսօր, սակայն, Զամիրա Հաջիևան իր բրիտանական սեփականության կորստի
իրական վտանգի առջև է: BBC-ի տեղեկություններով՝ դա տեղի կունենա այն
դեպքում, եթե Հաջիևան չկարողանա համոզիչ ապացույցներ ներկայացնել առ այն,
որ բնակարանները, զարդերը, հողատարածքներն ու օդանավը ձեռք են բերվել
օրինական միջոցներով: Մեծ Բրիտանիայի Հանցավորության դեմ պայքարի ազգային
գործակալության քննիչները, այդուհանդերձ, գրեթե վստահ են, որ դա Հաջիևային
չի հաջողվի, քանի որ նրա ամուսինը 1993-ից 2015 թվականներին պետական
ծառայող է հանդիսացել:

Սկանդալի կիզակետում հայտնված Զամիրա Հաջիևան, մինչդեռ, պնդում է, որ իր

ամուսինը հաջողակ գործարար էր և բոլոր գումարները վաստակել է ոչ թե
միջոցները իր ենթակայության տակ գտնվող բանկից դուրս բերելով, այլ արդար
քրտինքով: