Շվեյցարիայի նախագահի լուսանկարն ապշեցրել է սոցցանցի օգտատերերին
Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսեի լուսանկարը, որում նա պատկերված է պարզապես ճանապարհի եզրաքարին նստած, մեծ տարածում է գտել սոցցանցերում:
Ինչպես գրում է Euromag-ը՝ հղում անելով շվեյցարական աղբյուրին, Նյու Յորքում եզրաքարին նստած նախագահի լուսանկարը «պայթեցրել է համացանցը», սակայն Շվեյցարիայի համար այդտեղ ոչ մի արտասովոր բան չկա: «Նախարարներն այստեղ մարդիկ են, ինչպես բոլորը, նրանք գրեթե առանց թիկնապահների են շրջում», - գրել է շվեյցարական կայքը:
Լուսանկարն արվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հերթական նստաշրջանի ժամանակ, որն անցկացվել է նախորդ շաբաթ Նյու Յորքում: Նման կարևոր պաշտոնյան, որն ուղղակի նստել էր գետնին, գրավել է սոցցանցերի օգտատերերի ուշադրությունը:
Նշենք, որ Շվեյցարիայում նախագահը փոխվում է ամեն տարի. նրանք ընտրվում են նախարարների դաշնային կառավարության 7 անդամի շարքից:
Թեև Բերսեն այս տարի նախագահ է ընտրվել, առավել կարևոր է ներքին գործերի նախարարի նրա պաշտոնը, որը կարգավորում է հասարակական, սոցիալական, առողջապահական և մշակութային հարցեր: Շվեյցարիայում չկան առանձին առողջապահության և մշակույթի նախարարություններ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան