Էրդողանը կոչ է արել ԵՄ-ին հստակ որոշում կայացնել Թուրքիայի անդամակցության վերաբերյալ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել Եվրամիությանը հստակ որոշում կայացնել Թուրքիայի անդամակցության վերաբերյալ՝ նշելով, որ 1963 թվականից այս կողմ այդ գործընթացում որևէ առաջխաղացում չի արձանագրվել, գրում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը:
«Պետք է անկեղծ լինել: Ոչ դուք մեզ հոգնեցրեք, ոչ էլ մենք ձեզ հոգնեցնենք: Պետք է բաց և հստակ լինել: Ես քաղաքականության մեջ հստակություն և ազնվություն սիրող մարդ եմ», - ասել է Էրդողանը:
Ավելի վաղ Էրդողանը չի բացառել, որ ժողովրդական հանրաքվեի կդնի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունները շարունակելու հարցը:
«1963-ից սկսած մեզ խաբում են: Մենք շատ բան ունենք տալու ԵՄ-ին: Գուցե ԵՄ-ն էլ մեզ շատ բան ունի տալու, բայց նման տրամաբանությամբ եթե գնա՝ մեզ մնում է հարցնել մեր 81 մլն ժողովրդին», - ասել է նա:
Թուրքիան 1963-ին ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր է ստորագրել, ավելի ուշ՝ 1987-ին, ԵՄ անդամ դառնալու հայտ ներկայացրել և դարձել անդամակցության թեկնածու 1999-ից։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան