Google Chrome-ը կդադարի աշխատել 32 մլն Android սարքերով
Շատ շուտով Android օպերացիոն համակարգի վաղ տարբերակների օգտատերերը ստիպված կլինեն գոյատեւել առանց սովորական Google Chrome բրաուզերի, փոխանցում է Planet today-ը:
Ինչպես հայտնել են ինտերնետի համար ծրագիրը մշակողները, ОС 4.1-4.3 Jelly Bean տարբերակների համար, որոնք գործում են դեռեւս 2012 թվականից, բրաուզերը կդադարի աշխատել: Իսկ նրանք կազմում են 32 մլն օգտատերեր:
Google Chrome-ի մշակողները նշում են, որ այս պահին նրանց բրաուզերի համար համակարգի նվազագույն տարբերակն է 4.1-ը, սակայն շուտով այս շեմը կփոխվի: Google Chrome-ի համար պահանջներն արդեն կբարձրանան մինչեւ 4.4 kitKat տարբերակ:
Սրա հետ կապված համապատասխան վիճակագրություն է անցկացվել, որի նպատակն էր իմանալ, թե քանի մարդ, այնուամենայնիվ, չի կարողանա, օգտվել սովորական բրաուզերից: Պարզվել է, որ տարբերակները, որոնք աջակցություն չեն ունենա, տեղադրված են բոլոր սարքերի 3,2 տոկոսի վրա, որոնք օգտագործում են Android օպերացիոն համակարգը: Եթե հաշվի առնվի, որ այս հեռախոսներն օգտագործող մարդկանց ընդհանուր թիվը մոտ 32 մլն է, կարելի է հասկանալ, որ ապագայում Google Chrome բրաուզերից կզրկվի մոտ 32 մլն մարդ: Սա բավականին ծանրակշիռ թիվ է, այնպես որ կարելի է չկասկածել, որ դատարկությունը կփորձեն լրացնել բրաուզերների այլ արտադրողներ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան