Հաստատ դեռ շատ բան ունենք սովորելու
Ճիշտը որ ասեմ, ես չափազանց ուրախ եմ, որ այս փառահեղ ու անմոռանալի արարողությունը տեղի ունեցավ ոչ թե Երևանում, այլ Փարիզում, ինչը առիթ հանդիսացավ որպեսզի «պիղծ Եվրոպա» աղաղակների և «մեր» «մենք» «մեզ» կրծքազարկերի մեջ մի պահ անձայն գամվենք էկրաններին ու տեսնենք, թե ինչպես կարելի է մաքսիմալ զուսպ ու ասկետիկ ձևաչափում ստեղծել հոգեցունց ու սրտատրոփ մի վերջին «հրաժեշտի ներկայացում», որտեղ մի սավան դրոշը, մի համեստ փունջը, փայտե պատգարակն ու հատակի կիսաստվերը ավելի շքեղ էին, քան բոլոր «Էրեբունի-Երևանները» միասին վերցված...երբ Օլանդն ու Սարկոզին «ձախ» ու «աջ» էին ոչ թե քաղաքական անհաշտ հայացքներով, այլ կողք կողքի կանգնած լինելով, երբ Մակրոնն իր ճառի մի մեծ հատվածը հյուրընկալորեն նվիրեց Հայաստանին, վերջում միայն մեկ, բայց ամենափշաքաղեցնող տողով մեղմ կիսաձայնով փորագրելով՝ «Ֆրանսիայում պոետները չեն մեռնում...»:
Ազնավուրը հետմահու իրականացրեց դեռևս չսկսված ֆրանկոֆոնիայի ամենաբարձր նպատակը՝ առնվազն այսօր բոլորս սիրեցինք Ֆրանսիան:
Անմահ մնաս, երկսիրտ Ազնավուր, մենք հաստատ ավելի վատը չենք, բայց հաստատ դեռ շատ բան ունենք սովորելու քո երկրորդ, եթե ոչ՝ առաջին Հայրենիքից...
Կարեն Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)