Մոուրինյու. Չգիտեմ արդյոք Մխիթարյանը դաշտ դուրս կգա՞
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն դժգոհ է մնացել «Օլիմպ-2» մարզադաշտի խոտածածկից, որտեղ մարտի 9-ին տեղի կունենա Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումը «Ռոստովի» հետ:
Պորտուգալացի մասնագետը նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում նաև խոսել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ դաշտ դուրս գալու հավանականության մասին.
Реклама 15
«Դժվարանում եմ հավատալ, որ մենք վաղը պետք է խաղանք այս դաշտում: Եթե, իհարկե, սա կարելի է դաշտ անվանել: Չգիտեմ՝ ինչ կազմով և ինչպես պետք է վաղը խաղանք: Չգիտեմ՝ արդյոք Մխիթարյանը կխաղա՞, թե՞՝ ոչ:
Ես կարծում էի՝ մենք կխաղանք ավելի համապատասխան պայմաններում: Նման իրավիճակ եղավ նաև Չինաստանում, և մենք հրաժարվեցինք խաղալ: Բայց, երևում է, վաղը մենք ստիպված կլինենք խաղադաշտ դուրս գալ և խաղալ»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում «Чемпионат. com»-ը:
Հաղորդվում էր նաև, որ կողմերը համաձայնության են եկել նախախաղային մարզում չանցկացնել «Օլիմպ-2»-ի գլխավոր դաշտում՝ խոտածածկը չվնասելու համար:


















































Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն