Զինված տղամարդը փորձել է ներխուժել Գյուլենի կենտրոնի տարածք
Զինված տղամարդը փորձել է ներխուժել թուրքական քարոզիչ Ֆեթթուլլահ Գյուլենի կազմակերպության տարածք, որը ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Սեյլորսբուրգ քաղաքում է։ Այս մասին տեղեկացնում է AFP-ն՝ վկայակոչելով Գյուլենի«Ընդհանուր արժեքներ» շարժման հայտարարությունը։
Դրանում նշվում է, որ հավանաբար զինված տղամարդը փորձել է մտնել կազմակերպության կենտրոն։ Պահակն իրավիճակին արձագանքել է օդ կրակելով, որից հետո տղամարդը փախել է։ Ոստիկանությունը չի կարողացել հաստատել այս դեպքը։
Գյուլենի ներկայացուցիչները կարծում են, որ դեպքը կապված է թուրքական իշխանությունների այն հայտարարության հետ, թե Անկարան կսկսի «արտասահմանյան գործողություններ» իրականացնել Գյուլենի եւ նրա կողմնակիցների դեմ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գյուլենին մեղադրում է 2016թ․ հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ։ Անկարան ԱՄՆ-ից պահանջում է արտահանձնել Գյուլենին, ինչին ի պատասխան ԱՄՆ-ը նրա մեղքն ապացուցող փաստարկներ է պահանջում։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան