Ռուսաստանը S-400 հրթիռներ է վաճառելու Հնդկաստանին
Կրեմլը հայտնել է, որ Ռուսաստանը և Հնդկաստանը մտադիր են կնքել 5 միլիարդ դոլարի արժողությամբ պայմանագիր, որով Ռուսաստանը S-400 (C-400) «երկիր-երկինք» տեսակի հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգեր կտրամադրի Հնդկաստանին:
Ենթադրվում է, որ պայմանագիրը կստորագրվի վարչապետ Նարենդրա Մոդիի հրավերով նախագահ Վլադիմիր Պուտինի հոկտեմբերի 4-5-ը Հնդկաստան կատարելիք այցի ընթացքում:
Կողմերը կնքելու են պայմանագիրը` չնայած Միացյալ Նահանգները Հնդկաստանին կոչ է արել խուսափել այդ գործարքից:
«Այցի օրակարգում գլխավոր իրադարձությունը հակաօդային պաշտպանության հրթիռների վաճառքն է», - ասել է նախագահ Պուտինի միջազգային քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Յուրի Ուշակովը, հավելելով, որ Ռուսաստանի և Հնդկաստանի ռազմական համագործակցությունն «ավանդական է և երկար տարիների պատմություն ունի»:
Ըստ վերլուծաբանների, տարածաշրջանում Չինաստանի հետզհետե հզորացող ազդեցությանը հակազդելու համար Հնդկաստանի հետ համագործակցությունը սերտացնելու նպատակ հետապնդող Միացյալ Նահանգները Նյու Դելիին հորդորում է խուսափել ռուսների հետ խոշոր գործարքներից, քանի որ այն կարող է հանգեցնել ռազմական տեխնոլոգիաների հարցում Հնդկաստանի կախվածությանը Մոսկվայից:
Վաշինգտոնը նախազգուշացրել է, որ գործարքը կհակասի Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին, որոնք այս տարի արդեն ուժի մեջ են մտել:
Հնդկաստանը հաղորդել է, որ ԱՄՆ-ին կդիմի S-400 հրթիռների գործարքի հարցում բացառություն անելու խնդրանքով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան