Գերմանացի թյուներները Rolls-Royce Cullinan-ը վերածել են զրահապատ լիմուզինի (լուսանկարներ)
Գերմանական Klassen ընկերությունը, որը մասնագիտանում է պրեմիում դասի մեքենաների կատարելագործման ոլորտում, ներկայացրել է իր նոր նախագիծը՝ զրահապատ լիմուզին՝ Rolls-Royce Cullinan մոդելի հիման վրա:
Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, 1.8 մլն եվրոյի դիմաց ընկերությունը պատրաստ է ձևափոխել մեքենան՝ այն երկարացնելով 3 մետրով և ուժեղացնելով պաշտպանական գործառույթները, որի շնորհիվ այն կդիմակայի Կալաշնիկով հրացանից և դիպուկահարի հրացանից արձակված կրակահերթին:
Սովորական Rolls-Royce Cullinan-ի երկարությունը կազմում է 5341 մմ, իսկ փոփոխություններից հետո կկազմի 6357 մմ: Մեքենան առաջարկվում է համալրել հետևի ուղևորատար բաժինն առանձնացնող հավելյալ ցանկապատով, Apple iMac-ի հիման վրա գործող մուլտիմեդիա համակարգով, Bang & Olufsen աուդիոհամակարգով և զրահապատ պանորամային տանիքով:
Մեքենայի տեխնիկական հատկություններն անփոփոխ են մնում. այն զինված կլինի 6.75 լիտր ծավալային V12 երկտուրբո շարժիչով, որի հզորությունը 571 ձիաուժ է: Այն կաշխատի 8 աստիճան ավտոմատ փոխանցման տուփով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան