Մարիա Զախարովա. Լեռնային Ղարաբաղի խնդրով հանդիպումներ կլինեն, բայց դեռ ժամանակացույց չի կազմվել
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով նոր հանդիպումների ժամանակցույցը դեռ չի կազմվել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե քննարկվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նոր հանդիպման հնարավորությունը:
Նա նշել է, որ նոր հանդիպումներ անկասկած կլինեն, սակայն դեռ ժամանակացույց չի կազմվել: Զախարովան ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթ թեմաներից մեկն է, որի հետ կապված տարբեր մակարդակի շփումները կշարունակվեն:
Մեկնաբանելով Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ ՌԴ ԱԳ նախարարի հանդիպումների արդյունքները՝ Զախարովան նշել է, որ տեղեկատվությունը հանրությանը ներկայացվել է ԱԳՆ մամուլի ծառայության միջոցով եւ դրան ավելացնելու ոչինչ չունի: «Թեման անչափ զգայուն է: Բանակցությունները կառուցողական էին, քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբեր գաղափարներ»,- նշել է Զախարովան:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից