Սահակաշվիլին կոչ է արել դատել Պորոշենկոյին պետական դավաճանության համար
Վրաստանի նախկին նախագահ և ուկրաինական Օդեսայի նախկին մարզպետ Միխայիլ Սահակաշվիլին NewsOne հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կարող էր դառնալ պետության մեծագույն գործիչն ու Եվրոպայի նոր Չերչիլը, սակայն «փոխանակել է այդ հնարավորությունը մի քանի միլիարդ դոլարի հետ»:
Նրա խոսքով՝ Պորոշենկոյի նախագահության վերջին 5 տարին «կորած են» ուկրաինայի ժողովրդի համար: «Ուկրաինացիները կորցրել են իրենց կյանքի հինգ տարին, ինչն այս ժամանակաշրջանում մի անվերջություն է: Բազմաթիվ կորած կյանքեր, մի քանի միլիոն կորած բնակչություն, կորցրած հնարավորություններ: Ես մաղթում են ժողովրդին արագ հաղթահարել անըմբռնողությունն ու լրացնել այդ բաց թողած ժամանակը»,- ասել է Սահակաշվիլին՝ հավելելով, որ շուտով Ուկրաինայի նախագահը կարող է մեղադրվել պետական դավաճանության համար:
«Պորոշենկոյին ես կմաղթեմ գտնել լավ փաստաբան, որը կպաշտպանի, երբ նրան կդատեն կոռուպցիայի, Ուկրաինայի բազմամիլիարդ կարողության հափշտակման, պետական իշխանությունն անձնական հարստացման համար օգտագործելու, բոլոր ուկրաինացիներին փորձանքի մեջ գցելու և, հնարավոր է, պետական դավաճանության համար»,- ընդգծել է նա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան