Լուկաշենկոն Արցախի հիմնահարցը «գորդյան հանգույց» է համարում, որը պետք է քանդել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Միութենական պետության սահմանների մոտ ՆԱՏՕ-ի գործողությունները, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Հիշեցնենք, որ Լուկաշենկոն ու Պուտինն ուրբաթ մասնակցել են Տաջիկստանում անցկացված ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին:
«Անվտանգության հարցը, կարելի է ասել, գագաթնաժողովի առանցքային հարցն էր: Բոլոր նախագահներն են այդ մասին ասում: Նույնիսկ մենք՝ հանգիստ Բելառուսը, մշտապես այդ մասին ենք ասում՝ հաշվի առնելով նաև այն վտանգներն ու մարտահրավերները, որոնք պարունակում են արևմտյան երկրների ու ՆԱՏՕ-ի գործողությունները մեր սահմանների մոտ, Միութենական պետության սահմանների մոտ»,- ասել է Լուկաշենկոն:
Բելառուսի նախագահը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ անվտանգության ոլորտում գերիշխող են նաև այլ՝ ռազմական գործոնները, որոնք քննարկվել են Դուշանբեում:
«Ուկրաինայի արևելքի, Մերձդնեստրի, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղի գործոնները: Մենք պետք է ինչ-որ կերպ կազմակերպենք ու քանդենք այդ գորդյան հանգույցները»,- հավելել է նա:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Փոխվում է Գերմանիայի քաղաքական քարտեզը